Այս պահին հաջորդ խորհրդարանի ձևավորումը կախված է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներից
2021-06-20 22:30:00
Հայտարարված վերջնական արդյունքների համաձայն խորհրդարան անցնելու շեմը հաղթահարել են միայն ՔՊ-ն և «Հայաստան» դաշինքը:
Համաձայն ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածի 4-րդ կետի եթե շեմը հաղթահարել է 3-ից պակաս կուսակցություն «մանդատներ են ստանում առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած 3 կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները»:
Նշանակում է մանդատ է ստանալու նաև «Պատիվ ունեմ» դաշինքը:
Այս պահին հաջորդ խորհրդարանի ձևավորումն ինչպես արդեն գրել եմ կախված է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներից:
Վստահե՞լ մի ամբողջ ժողովրդի ճակատագիրը մի իշխանության որ ստացել է շուրջ 2,500,000 քվեարկողների միայն 687, 000-ի ձայնը։
Ռոբերտ Մարգարյան
Այս նյութը դիտել են - 901 անգամ