Մի կտոր դարձած Արցախս կոտրված է, բայց որքա՜ն եմ ուզում, որ Հայաստանս գոնե ամբողջական տեսքով մնա, թշնամու աչքից հեռու...2021-06-20 23:15:00
Զգույշ լինենք, մի քիչ էլ` լուռ, որ կարողանանք հայոց աշխարհի նորօրյա հառաչանքը լսել։ Պառակտվա՛ծ ժողովուրդ, ո՞վ է միավորելու ձեզ, երբ արտաքին թշնամին խրախճանք է անում` արնոտ շուրթերը լիզելով...Դեռ Արցախի համը բերանում է, երախը բացուխուփ է անում` նոր ԿԵՐ գտնելու համար, որ հայի համար հայրենիք է սուրբ...
Դարեր շարունակ, երբ արտաքին թշնամուց վտանգ է եղել, ժողովուրդը միավորվել է։ Հիմա էլ վտանգ կա ամեն օր, ամեն ժամ, բայց մի տեղ ուրախություն է, մեկ այլ տեղ` արցունք ու վիշտ...
Մի կտոր դարձած Արցախս կոտրված է, բայց որքա՜ն եմ ուզում, որ Հայաստանս գոնե ամբողջական տեսքով մնա, թշնամու աչքից հեռու...
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 851 անգամ