Վերցնել մանդատները, մասնակցել առաջին նիստին ու հետո միասնաբար վայր դնել մանդատները.Ռոբերտ Մարգարյան
2021-06-21 00:41:00
Դեռ այսօր վաղ առավոտյան ընտրության նախնական արդյունքները հայտնի դառնալուց հետո ես էլ եմ շատերի նման ընդդիմությանն առաջարկել հրաժարվել մանդատներն ընդունելուց:
Մի կողմ թողնելով հարցի հուզական կողմը կա մի պարզ իրականություն: 
Այս դեպքում ՀՀ Ընտրական օրենսգիրքը լռում է:
Այսինքն պարզ չէ, եթե որևէ ուժ հրաժարվի իր մանդատներն ընդունելուց այդ մանդատների ճակատագիրն ի՞նչ է լինելու: Հնարավոր է օրինակ, հիմք ընդունելով խորհրդարանում առնվազն 3 քաղաքական ուժերի ներկայության անհրաժեշտությունն այդ մանդատները փոխանցվեն հաջորդ ուժերին, այս դեպքում ԲՀԿ-ին, ԼՀԿ-ին ու «Հանրապետության»-ը, որոնք հաստատ դրանից չեն հրաժարվի:
Կա մեկ այլ տարբերակ:
Վերցնել մանդատները: Մասնակցել առաջին նիստին ու հետո միասնաբար վայր դնել մանդատները: Այդ դեպքում հիշյալ մանդատները որևէ այլ քաղաքական ուժի չեն կարող փոխանցվել:
Ռոբերտ Մարգարյան
Այս նյութը դիտել են - 1194 անգամ