Պարոն Սերժ Ազատի Սարգսյան որն էր ձեր իրական ցանկությունը այս ընտրությանը մասնակցելու նպատակը
2021-06-22 12:09:00
Քանի որ գիտեմ պատասխան չի լինելու ամեն դեպքում գրեմ թող մնա։
Պարոն Սերժ Ազատի Սարգսյան որն էր ձեր իրական ցանկությունը այս ընտրությանը մասնակցելու նպատակը,այն էլ էնպիսի մարդու հետ ով 2018թ-ին զանգվածային շինծու մեղադրանքներով ձերբակալություններ էր իրականացնում նույն նիկոլի հրամանով,այդ թվում ձեր ընկեր ու մարտական ընկեր Արցախի հերոս գեներալ լեյտենանտ Մանվել Գրիգորյանի նկատմամբ։
Պրն. Սարգսյան, դուք թույլ տվեցիք 2018թ-ին նիկոլին իշխանության,այն պարզաբանումով,որ բախում չէիք ուզում,բայց մենք ունեցել ենք «Էլեկտիկ-Երևան,Սասնա ծռերի հարձակումը» և 2 դեպքում էլ բախումներ եղան:
Ինչո՞վ էր նիկոլը տարբերվում, ինչու՞ այդ անգամ ժամանակին չկանգնացրիք և այսօր այդ 10 օր քարոզարշավը շատ քիչ էր,որ մարդիկ մոռանային դա։
Դուք ևս մեկ անգամ օգնեցիք նիկոլին գալ իշխանության։
Շնորհակալություն…
Նարեկ Ենգիբարյան
Այս նյութը դիտել են - 2056 անգամ