Իրականության մեջ Նախագահ Քոչարյանը ճիշտ հայտարարություն է կատարել.Ռոբերտ Մարգարյան2021-06-30 00:02:00
Մոտ 1,5 տարի անց արտահերթ խորհրդարանական ընտրություններ ունենալու մասին Նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկ կատարած հայտարարությունը իմ ընկերների շրջանակում տարբեր մեկնաբանությունների առիթ է տվել:
Արդյո՞ք նախագահը հաշտվել է այս իշխանությունների գոյությունը ևս 1,5 տարով հանդուրժելու հետ:
Իրականության մեջ Նախագահ Քոչարյանը ճիշտ հայտարարություն է կատարել:
1. Եթե ՍԴ-ն մերժի ներկայացվելիք բողոքներն ու դրա արդյունքում ձևավորվի նոր ԱԺ,
2. Եթե ձևավորվելիք կառավարությունը կադրային սնանկության ու ապաշնորհության պատճառով հրաժարական չներկայացնի,
Այդ դեպքում, այս իշխանություններին հեռացնելու միակ ռեալ ու օրինական միջոցը մնում է կառավարությանն անվստահություն հայտնելու սահմանադրական լծակը, որը կարող է օգտագործվել կառավարության ձևավորումից մեկ տարի անց, ինչը համապատասխանում է նախագահի հայտարարած 1,5 տարվան:
Ռոբերտ Մարգարյան
Այս նյութը դիտել են - 2677 անգամ