Պետական մակարդակի «հանցագործությո՞ւն».Ռոբերտ Մարգարյան 2021-07-15 10:43:00
Առաջից օրվանից դեմ եմ եղել օտարերկրացիների նման կարգի պատվաստմանը, կռահելով թե ինչպիսի հետևանքներ կարող է դա ունենալ::
Բայց ՀՀ կառավարության ընդունած այս որոշումը եթե ոչ պետական մակարդակի հանցագործություն, առնվազն ավազակություն է: Առողջապահության իրավաբան նախարարը հավանաբար չգիտի որ այս դեպքում շատ ավելի ուժգնությամբ գործում է օրենքի հետադարձ ուժ չունենալու սկզբունքը և 10 օր կեցության նախապայմանը կարող է տարածվել միայն հուլիսի 15-ից հետո ընդունված առաջին դոզայի և դրա տրամաբանական շարունակությունը համարվող 2-րդ դոզայի պարագային: Նույնիսկ մարդկային տրամաբանությունը հուշում է, որ անձն առաջին դոզան ընդունելիս պիտի պատշաճ կերպով տեղեկացված լիներ 2-րդ դոզայի ընդունման պայմանների մասին:
Պատվաստի էֆեկտիվության ցիկլը լրացվում է 2-րդ դոզան ստանալուց հետո ՄԻԱՅՆ: Իսկ նախկին օրենքով առաջին դոզան ստացած մարդուն զրկելով 2-րդ դոզան ընդունելու հնարավորությունից կամ սահմանափակելով նրա հնարավորությունը նրան ենթարկում էք առողջական լուրջ վտանգի: Լավագույն դեպքում կեղծ «մարդասիրության» խաղեր տալով նրանց սրսկել ենք պատվաստի մեկ դոզա ինչը որևէ ազդեցություն չի կարող ունենալ: