Տեսանյութ. Պատգամավորական ծախսերի գումարը 50 հազարից դարձնում են 250 հազար՝ զինվորին թողնելով սոված.armlur
2021-07-15 13:27:00
Պաշտպանության նախարարության շուրջ բողոքի ալիք է բարձրանում. զորամասերի ճաշարանների աշխատակիցները հայտնվել են խնդրի առաջ: 
ArmLur.am-ի հետ զրույցում պայմանագրային զորամասի տնտեսական բաժնի աշխատակիցները հայտնեցին, Զինված ուժերի գլխավոր շտաբը որոշել է զրկել պայմանագրային զինծառայողներին հատկացվող ամենօրյա սննդից…
Ընդ որում` ըստ նրանց խոսքը վերաբերում է թե՛ ներքին վերակարգին, թե՛ մարտական հերթապահություն իրականացնողներին։ Ավելին, տնտեսական բլոկի մի խումբ աշխատակիցներ մեկ օրվա մեջ են իմացել, որ պայմանագրային զինծառայողներին հատկացվող ամենօրյա սնունդը այլես չի լինի եւ իրենք գործազուրկ են, իսկ զորամասեր սնունդ ապահովվող ընկերությունն էլ հրաժարվել է տրամադրել խոհարարների աշխատավարձը:
Պայմանագրային զինծառայողներն ու տնտեսական բլոկի աշխատակիցները մեզ հետ զրույցում վստահեցրին, որ չեն լռելու եւ կոնկրետ քայլեր են ձեռնարկելու:
Իսկ այս իրավիճակում ցավալին այն է, պատգամավորական ծախսերի գումարը 50 հազարից դարձնում են 250 հազար՝ զինվորին թողնելով սոված:
Մանրամասները՝ տեսանյութում

Այս նյութը դիտել են - 7817 անգամ