Արցախի համն առած, այս արնախումները նոր արյունոտ արահետ են բացելու դեպի Հայաստան
2021-07-28 11:43:00
Արցախի երեք տասնյակ տարիների սահմանային անհանգիստ վիճակը տեղափոխվել է Հայաստանի սահմանները... 
Կրկնվում է այն, ինչ մեզ ցնցումների մեջ է պահել մեկընդմեջ, ինչի արդյունքում զոհեր ու վիրավորներ ենք ունեցել մեկընդմեջ, ինչի արդյունքում դիրքեր ենք կորցրել կամ դիրքեր վերադարձրել մեկընդմեջ...
Ասում են՝ պատմությունը կրկնվելու սովորություն ունի, բայց մենք նրանից դասեր չենք քաղում: Եվ ո՞վ չգիտեր, որ Արցախից հետո անօրեն թշնամին երախը բացած առաջ է գնալու...Եվ ո՞վ չգիտեր, որ 44-օրյա պատերազմով, Արցախի համն առած, այս արնախումները նոր արյունոտ արահետ են բացելու դեպի Հայաստան:
Բայց այն տպավորությունն էր, թե վերջին ամիսներին թշնամու առաջխաղացման սահմանային խախտումների վրա մի անսովոր պայթունավտանգ լռություն էր իջել...
Ցավոք, «լռությունը» պայթեց, պայթեց մեր լավ տղաների կյանքերի գնով... Այնինչ սպասողներ կային հակահայ թշնամու մարդայնացմանը...
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 5431 անգամ