Արայիկ Հարությունյանը մտածում էր «մութ ուժերի» վերջն եկել է ու այդ հայտարարությամբ ինքը կփրկվի
2021-08-15 18:54:00

2020 թ.-ի դեկտեմբերի 16-ին Արայիկ Հարությունյանը ի լուր աշխարհի հայտարարեց, որ պատերազմի ընթացքում «մութ ուժերը» թույլ չեն տվել կատարել ԱՀ Սահմանադրությամբ իրեն վերապահված նախագահի գործառույթները...

Երևի մտածում էր «մութ ուժերի» վերջն եկել է ու այդ հայտարարությամբ ինքը կփրկվի (Արցախի Հանրապետության գլխավոր դատախազությունն էլ 6 ամիս է վարույթ է իրականացնում, մենք էլ համբերատար սպասում ենք...):

Արդեն 10 օր է Ստեփանակերտի մի մասն ու հարակից բնակավայրերը ջրազրկված են ու սա արդեն լուրջ վտանգ է...Արցախի ներկայիս նախագահը արդյո՞ք հարց չի տալիս Արցախի նախկին վարչապետին, թե ինչպե՞ս եղավ, որ այնպես կառուցվեցին ջրագծերը, որ «երաշտն» ընդամենը մի հատվածի վրա ազդեց...

Միգուցե «մութ ոժերը» կրկին թույլ չեն տալիս...                                                 

  Հ.Գ. ջրի «խնդիրների» շուրջ ԱՀ իշխանությունների կոչերն ու հայտարարությունները մի տեսակ նման են պատերազմի ժամանակ այլ երկրների կոչերին, որոնցով դիմում էին և՛ մեզ, և՛ թշնամուն...

Մետաքսե Հակոբյան

Այս նյութը դիտել են - 1837 անգամ