Միայն քաղաքականությունից հեռու մարդը կարող էր հավատալ, որ երբ մեջը բան չկա, ազատությունից չեն զրկում.Հասմիկ Սարգիս Բաբաջանյան
2021-09-01 12:00:00
Կալանքից ազատվելուց հետո որոշել էի հանդիպել պրոֆեսոր Չարչյանին և Իզմիլյան էի գնացել։ Մտածում էի, որ վիրաբուժարանում կլինի։ Ասացին, որ այսօր չի եկել։ Զանգեցի ձեռքի հեռախոսին, վերցրեց։ Ինչ որ աղմուկ էր, հազիվ լսելի ասաց․
- Հասմիկ ջան վերաքննիչ դատարունում եմ, ինչ որ բան կա՞ օգնելու։
Ասացի՝ այո, եկել եմ ձեզ տեսնելու։
Ծիծաղեց՝ վճիռը կայացնեն, հիվանդանոց կգամ, կզրուցենք։
- Դրական կլինի՞,- հարցրի։
- Իհարկե, մեջը բան չկա։
Միայն քաղաքականությունից հեռու մարդը կարող էր հավատալ, որ երբ մեջը բան չկա, ազատությունից չեն զրկում։ 
...Իսկ ես գիտե՞ք ինչ անեկդոտ հիշեցի։ Մարդամեկը կնոջը ամեն օր ծեծում է։ Երբ դատարանում հարցնում են՝ պատճառը ո՞րն է որ ծեծում ես։ Ասում է՝ որ պատճառ լինի կսպանեմ։
Հիմա մեր ,«պատուհասն է,» բառը իմը չէ։ Չաքուջը առել, ընկել է այն մարդկանց հետևից, որոնք հանրության համար արժեք են ներկայացնում։ Եվ որպեսզի արածը արդարացնի, ասում է՝ նախկինների հետ մոտիկ են։ Այդպես է ասում, որ իր խելքի մարդիկ ասեն՝ յա՜, բա լավ է անում․․․ Չհասկանալով, որ «ազգի պատուհասի համար» նախկինները նրանք են, ովքեր իր քաղաքական գործունեությունը մերժում են։
Էդպես շարքից լռության մեջ հանելու է բոլոր լի ու ծանր հատիկները, թողնի գլուխները ցցած դատարկ ցողունները, ինչպես և կան։ Վերջում երկիրը կանգնելու է թափոնի առաջ։
Հասմիկ Սարգիս Բաբաջանյան
Այս նյութը դիտել են - 8669 անգամ