Հաղորդում հանցագործության մասին. Հայհոյանքներ պարունակող գրքի անվանումն է` «Երկրի հակառակ կողմը».Զարուհի Փոստանջյան
2021-09-23 09:18:00
 
ՀՀ ոստիկանապետին
23 սեպտեմբերի, 2021թ.
Հաղորդում հանցագործության մասին
Լրատվամիջոցներց տեղեկացա, որ Հայաստանի իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել Ֆեյսբուքում Նիկոլ Փաշինյան վարչապետ օգտատիրոջ լուսանկարի տակ վիրավորական մեկնաբանություն գրելու համար: Այս մասին լուրը հայտնել են Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից: Հայաստանի ոստիկանությունը նաև հայտնել է, որ հարուցվել է քրեական գործ 137.1 հոդվածով՝ Մարդուն ծանր վիրավորանք հասցնելը՝ նրա հասարակական գործունեությամբ պայմանավորված և իրավապահ մարմինները միջոցներ են ձեռնարկում մեկնաբանության հեղինակի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Հարգելի ոստիկանապետ, տեղեկացնում եմ Ձեզ, որ ՀՀ վարչապետի անունից հանդես եկող` Նիկոլ անունով, Փաշինյան ազգանունով անձը հեղինակել և հրատարակել է գիրք, որը պարունակում է բազմաթիվ հայհոյանքներ` ուղղված իր և այլ անձանց, պատերազմի զոհերի և նրանց հարազատների դեմ: Ստիպված եմ մեջբերել այդ հայհոյանքները. «Ես տեսնում էի այդ պատերազմի զոհերին՝ բոզացած և դրանից երջանիկ աղջիկների, բոզացած և դրանից հպարտ տղաների, բոզացած և դրանից շոյված մայրերի, բոզացած և դրանից արծվացող հայրերի տեսքով: Զգում էի, որ ինքս էլ սկսում եմ բոզանալ և գուցե շուտով նույնքան հպարտ կզգամ ինքս ինձ, որովհետև հաղթածի բանակում կլինեմ, կդառնամ խորհրդանիշը՝ այդ պատերազմում բոզության վերջնական և անշրջելի հաղթանակի»:
 
   Հայհոյանքներ պարունակող գրքի անվանումն է` «Երկրի հակառակ կողմը»: Գրքի տպաքանակը հայտնի չէ, քանի որ գրքում, հակառակ օրենքի պահանջին, նշում չկա այդ մասին, հեղինակային իրավունքը պատկանում է Նիկոլ Փաշինյանին, գիրքն ազատ վաճառվում է Հայաստանի Հանրապետության գրախանութներում:
Ուստի հիմք ընդունելով վերոգրյալը` պահանջում եմ օր ու գիշեր հայհոյանք տարածող Նիկոլ Փաշինյանին կանչել պատասխանատվության:
Այս նյութը դիտել են - 9433 անգամ