Հայաստանում ցանկանում են դատել մի տղայի, ով 44 օրյա պատերազմի ժամանակ գլխատել ա թշնամու զինվորին.Տիգրան Վարդանյան
2021-10-16 05:49:00
Հայաստանում ցանկանում են դատել մի տղայի` Մացակ Վարդանյան, ով 44 օրյա պատերազմի ժամանակ գլխատել ա թշնամու զինվորին: 
Ի դեպ ասեմ` լավ ա արել, որովհետև պատերազմի ժամանակ կամ քեզ են սպանում, կամ դու ես սպանում: Պատկերացնու՞մ եք, թե ի՞նչ կլիներ հակառակ պարագայում...
Մացակը մանկատան սան է: Մացակենք Հադրութում 18 հոգով մարտի մեջ են մտել իրենց թվաքանակով եռակի անգամ գերազանցող թշնամու հետ: Իմ տեղեկություններով թշնամին եղել է 85 հոգով: Տղերքը կռվել են չիմնալով, որ իշխանություններն իրենց ի սկզբանե դավաճանել են: Տղերքը չեն զոհվել, Մացակը չի զոհվել և հենց դրա համար իրեն դատում են:
Ըստ հողատու կապիտուլյանտների, միայն թշնամուն է կարելի գլխատել, տանջամահ անել, դրոշներով փաթաթել քաղաքացիական անձանց և փամփուշտները շարել նրանց վրա, ականջ կտրել, միզել մահացած հայ զինվորի վրա.... Երբ թշնամին գերեվարված զինվորի մարմինը վերադարձնում է հայկական կողմին, առանց օրգանների, առանց գլխի, մաշկը քերթած, հանգցված սիգարետի հետքերով դա նորմա՞լ է, բան չունե՞ք ասելու, իսկ երբ հայկական կողմի զինվորն է հակառակն արել, էս դեպքում` գլխատել, ուրեմն պետք է ցմահ դատե՞ք: Ոչխա՞ր եք, արա´:
Եվ խնդիրը մեր հասարակության մեջ է նաև: Եթե լռենք, ապա կարելի է ասել, որ դատական համակարգը բացարձակապես գտնվում է Ալիևի ձեռքերում, չնայած այդպես էլ կա` հայ զինվորին ցանկանում են ցմահ դատապարտել թուրքին սպանելու համար:
Տիգրան Վարդանյան
Այս նյութը դիտել են - 1662 անգամ