Թշնամին ահա այս հատվածում է լայնածավալ հարձակում սկսել. սա մեր պետության ամենանեղ կետն է. Նաիրի Հոխիկյան
2021-11-16 04:06:00
Թշնամին ահա այս հատվածում է լայնածավալ հարձակում սկսել։ Սա մեր պետության ամենանեղ կետն է։ Ադրբեջանին ձգտում է ճեղքել մեր պաշտպանությունը և հասնել միջպետական ճանապարհին, ապա միանալ Նախիջևանին։ Սա այն է, ինչի մասին բազմիցս զգուշացրել է Իլհամ Ալիևը։
ՀՀ կառավարությունը խոստովանում է, որ հայկական կողմն ունի 10 զոհ։
Սա չէր լինի, եթե ամիսներ շարունակ փաշինյանական ռեժիմը թշնամուն չզիջեր մեր կարևոր ռազմավարական բարձունքները, ինչի շնորհիվ ադրբեջանցիներին հաջողվել է ավելի հարմար դիրքից հարձակում գործել։
Ի տարբերություն 2020-ի պատերազմի՝ չենք հավատում պաշտոնական հաղորդագրություններին և կանգնում ենք բացառապես մեր զինվորի կողքին։
Նաիրի Հոխիկյան
Այս նյութը դիտել են - 1553 անգամ