Մի՛ մեկնեք Հայաստան․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին անվտանգության նախազգուշացում է ուղարկել2021-11-20 11:15:00

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը երեկ էլեկտրոնային փոստով քաղաքացիներին անվտանգության նախազգուշացում է ուղարկել։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Էլիսոն Թահմիզյանը։
«Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը երեկ էլեկտրոնային փոստով քաղաքացիներին անվտանգության նախազգուշացում է ուղարկել։ Դա հատուկ ահազանգ է Գորիս-Կապան ավտոճանապարհին, որը ադրբեջանցիները գրավել և անցակետեր են տեղադրել։
Այն կայքերում տեղ գտած սովորական գրառում չէ։ Հոկտեմբերի 4-ին քաղաքացիներին արդեն ասվել է․ «Մի՛ մեկնեք Հայաստան»։
Այս նյութը դիտել են - 15933 անգամ