Ոստիկանները բերման ենթարկեցին Արա Զոհրաբյանին
2021-11-26 01:32:00
Ազատագրական շարժումն այսօր հերթական անհնազանդության ակցիան է իրականացրել՝ փակելով Երևանի կենտրոնական փողոցներից մեկը: Շարժման նախաձեռնողներից փաստաբան Արա Զոհրաբյանը ուղիղ եթերում քաղաքացիներին կոչ է անում «արթնանալ» և միանալ պայքարին:
Շարժման անդամներն ընդամենը մի քանի րոպեով փակել էին փողոցը, երբ կարմիր բերետավորները բռնի ուժով բերման ենթարկեցին նրանց: Բերման ենթարկված քաղաքացիների թվում է նաև փաստաբան Արա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ Ազատագրական շարժման երեք հիմնական պահանջներն են՝ հրապարակել Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունը, Սյունիքով միջանցք չտրամադրել թուրքին և զինել բանակը:
Շարժման նախաձեռնողներն են փաստաբան Արա Զոհրաբյանը, ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը և լրագրող Նաիրի Հոխիկյանը:
Այս նյութը դիտել են - 3141 անգամ