Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը2022-01-19 00:12:00
Մանվել Գրիգորյանի կինը և զավակները դատախազություն չեն հրավիրվել
Մամուլում տարածվել է հաղորդագրություն, որ իբր Մանվել Գրիգորյանի կինը և զավակները հրավիրվել են դատախազություն, իսկ վերջինիս գույքի վրա կալանք է դրված։ Տեղեկացնում եմ, որ Մանվել Գրիգորյանի գույքի վրա տևական ժամանակ է, որ կալանք է դրված, նրա կինը և զավակները դատախազություն չեն հրավիրվել։
Ապօրինի գույքի բռնագանձման հայցը նախապատրաստվել և գրվել է օրենքի կոպտագույն խախտմամբ, խեղաթյուրված է գործի փաստական հանգամանքները, այն աղերս չունի ինչպես միջազգային իրավունքի, այնպես էլ ներպետական իրավունքի հետ, իրավազուրկ է և ենթակա մերժման։
Մամուլում տեղ գտած իբր դատախազության կողմից արված այն իմպերատիվ հայտարարությունը, որ ժառանգության գույքը ենթակա է բռնագանձման, դիտում եմ դատախազության կողմից արդարադատությանն ուղղված տոտալ ճնշում, որն անթույլատրելի է։ Եթե դա դատախազության պաշտոնական հայտարարությունն է և ոչ մամուլի չափազանցված հայտարարությունը, ապա արձանագրում եմ՝ мечтать не вредно.
Այս նյութը դիտել են - 1264 անգամ