Վառվել են ԱՄՆ-ի գլխավոր տոնածառի լույսերը։
Տոնածառը տեղադրվել է Նյու Յորքի Ռոքֆելեր կենտրոնի երկնաքերի մոտ։ 83-րդ ամենամյա արարողությունը, որն ազդարարել է սուրբծննդյան սեզոնի պաշտոնական մեկնարկը, կայացել է երեկ երեկոյան` հավաքելով մի քանի հազար հանդիսատես, գրում է РИА Новости-ն։
Այս ձմռան հերոսուհին է դարձել 24 մ բարձրությամբ և մոտ 10 տոննա քաշով եղևնին, որն աճել է Նյու Յորք նահանգում: Ծառը մոտ 80 տարեկան է: Այն զարդարելու համար օգտագործվել է ավելի քան 30.000 գույնզգույն լույս և 8 կմ լար: Տոնածառի գագաթին արդեն ավելի քան 10 տարի տեղադրվում է բյուրեղապակյա նույն աստղը։
Լույսերը վառելու արարողությանը նախորդել են Սթինգի, Մերի Ջեյ Բլայջի, Անդրեա Բոչելիի, ինչպես նաև The Rockettes և այլ խմբերի կատարումները։
Այս նյութը դիտել են - 1788 անգամ