Անտե՛ր մնաք դո՛ւք, որ էլցանց ու Երեւանջուր եք կոչվում......2016-02-18 07:02:00
Սա Հայաստանն է եւ վե՛րջ
Մի շաբաթվա մեջ արդեն երրորդ անգամ են մեր հոսանքը կտրում՝ 2 ժամով, 4 ժամով, 24 ժամով...
Իսկ այսօր էլ ջուր չունենք...
Հոսանքի անջատումները դարձել են հաճախակի ու մենք՝ հարեւանններով ամեն անջատման ժամանակ բջջայինով զանգում ենք էլցանցի մեր բաժանմունք: Ու գիտենք, որ զանգին պատասխանող չի լինելու, բայց համառորեն ամեն անգամ զանգում ենք...
Անտե՛ր մնաք դո՛ւք, որ էլցանց ու Երեւանջուր եք կոչվում...
Ինչո՞ւ պետք է օրերով անհարմարության մեջ ապրենք, երբ ամեն ինչից զրկելով մեզ՝ դրամ-դրամ հավաքում ենք, որ ժամանակին վճարենք վարձերը...Իսկ անջատումների, մեր ներվերն ուտելու համար ոչ մի փոխհատուցում չկա...
Կենդանական աշխարհի ո՞ր դասին եք պատկանում դուք:
Ասեք՝ իմանանք, որ էլ ձեզ չզանգենք, պատեպատ չընկնենք էս անտեր մնացած ,,Ապահով Հայաստանում,,...
Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից
Այս նյութը դիտել են - 1956 անգամ