Ազգային ժողովի նախագահին ուղղված Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի դիմումից բացակայում է ներկայացման ամսաթիվը և էլեկտրոնային ստորագրության վավերապայմանները։
Այս անօրինական փաստաթղթին ընթացք տալ չի կարելի։ Հանրապետության նախագահը վիրտուալ երևույթ չէ։ Նա պետական պաշտոն զբաղեցնող հանրային ծառայող է, ով ունի նստավայր և իր գործառույթները պետք է կատարի պատշաճ եղանակով, իր նստավայրից։ Փաստացի Հանրապետության նախագահը դիմել է փախուստի` հրաժարվելով իր սահմանադրական գործառույթների կատարումից։