Ի՞նչ իմաստ ունի անել հայտարարություններ, որոնց երաշխավորը դու չես2022-01-31 22:35:00
Սերժ Սարգսյանը մի անգամ ասաց՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, դրանից մի քանի ամիս անց՝ Արցախի 75 տոկոսը դավաճանների ձեռամբ հայտնվեց Ադրբեջանի կազմում, ու Սերժ Սարգսյանը չկարողացավ դրա դեմն առնել։
Հիմա ասում է՝ ես նորից եկել եմ ասելու, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Երևի նկատի ունի էն տակը մնացած 25 տոկոսը, որը ևս որոշ ժամանակ անց, ցավոք սրտի, դարձյալ նույն դավաճանների ձեռամբ հայտնվելու է Ադրբեջանի կազմում, ու դարձյալ ո՛չ Սերժ Սարգսյանը, ոչ ուրիշ մեկը չի կարողանալու կանխել այդ պրոցեսը։
Հետևաբար, ի՞նչ իմաստ ունի անել հայտարարություններ, որոնց երաշխավորը դու չես։
Վահե Մակարյան
Այս նյութը դիտել են - 2089 անգամ