Սերժ Սարգսյանը մերժվելուց հետո պետական կարևոր փաստաթղթերը հավաքել հետը տարել է տուն. չի հասկացել, որ չէր կարելի
2022-02-02 00:38:00
Սերժ Սարգսյանը ասում է կարող է հրապարակել բոլոր բանակցային փաստաթղթերը՝ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:
Այստեղ կա երկու խնդիր:
Նախ, որ նա մերժվելուց հետո պետական կարևոր փաստաթղթերը հավաքել հետը տարել է տուն: Չի հասկացել, որ չէր կարելի: Ինքն ու եղբայրները այնքան բան էին պետությունից տարել իրենց տները, որ եթե ժամանակին իմացել են, արդեն մոռացել էին ինչ է կարելի ու ինչը չի կարելի անել պետական պաշտոնյային:
Երկրորդ խնդիրը նա է, որ այդ փաստթաթղթերը վաղուց պետք է հրապարակվեին, որ ժողովուրդը որպես երկրի տեր իմանա ինչ են բանակցում իր հողերի վերաբերյալ: Փաշինյանը սկսել է քիչ քիչ հատվածներ հրապարակել, բայց դա բավարար չէ: Սերժն էլ սկսել է իր մաս մաս հրապարակումը:
Պետք է ամբողջը հրապարակել:
Մենք կարդալ էլ գիտենք, հասկանալ էլ գիտենք, երևակայել էլ գիտենք: Պետք չէ հատված-հատված ինչ որ դրվագների մասին խոսել ու սեփական տեսանկյունից ներկայացնլ դրա «առավելություններն» ու «թերությունները»: Հրապարակեք թող հասարակությունն էլ կարդա ու որոշի ինչն են լավ բանակցել ու ինչը վատ: Հրապարակեք, որ միֆերը քանդվեն ու մարդիկ հասկանան ոչ հաճելի իրականությունը, և որ գլխավորն է՝ ինչու դա բերեց պատերազմի:

Sassoon Kosian
Այս նյութը դիտել են - 2227 անգամ