ԱՄՆ դեսպանատան մոտ հավաքվածները գիտակցված բերեցին նիկոլին, գիտակցված ամեն ինչ արեցին, որ նա մնա
2022-02-09 22:27:00
Ամեն առավոտ Էջմիածնից Երևան գալուց` Իսակովի պողոտայի հատվածում բախվում եմ երկու իրականության, երկու տարբեր Հայաստանների հետ: 
Նախ` ձախ հատվածում Եռաբլուրն է, որը մի քանի անգամ մեծանալով կախվել է բոլորիս խղճին: Իսկ այնտեղ հողը գրկած տղերքը իրենց չապրած կյանքով ապրեցնում են մեզ ու մեր պետությունը: 
Դրանից մի քանի հարյուր մետր անց արդեն աջ մասում ԱՄՆ դեսպանատունն է, որտեղ ամեն առավոտ տիգրան խզմալյանի դեմքով անհայրենիքների շոուն է:
Մարդիկ ովքեր նախկինների ժամանակ փողոցներում Սերժ հայհոյելով քայլում էին, որ մի ոստիկան իրանց բերման ենթարկի ու էդ կադրերով վազեն ԱՄՆ դեսպանատուն ապաստան մուրալու:
Անհայրենիք բիոզանգված, որ ամեն ինչ արեցին նիկոլին իշխանության բերելու համար ու հիմա իրենց իսկ ձեռքով քանդած երկիրը թողած փախուստի ճամփա են փնտրում: Էն, որ գոռում էին` ԱՄՆ-ում ապագա են ուզում, դրանք: Իսկ Եռաբլուրում իրենց երկնային ճամփան բռնած տղերքը 2018-ին 15-16 տարեկան էին ու եթե նույնիսկ մասնակցած էլ լինեն 2018-ի դեպքերին ապա ոչ գիտակցված: Իսկ ԱՄՆ դեսպանատան մոտ հավաքվածները գիտակցված բերեցին նիկոլին, գիտակցված ամեն ինչ արեցին, որ նա մնա ու հիմա լքում են իրենց իսկ ձեռքով մեծացրած Եռաբլուրը ու փոքրացած Հայաստանը:
Հրանտ Ավետիսյան
Այս նյութը դիտել են - 1553 անգամ