Հող հայրենի....Լուսինե Աբրահամյան2016-02-18 21:07:00

Լուսինե Աբրահամյանը սովորում է Արցախի Պետական Համալսարանի Մանկավարժության ֆակուլտետում: Գրում է բանաստեղծություններ և տպագրվում է տարբեր թերթերում:
USArmenianews.com-ը սիրով տպագրում է Լուսինե Աբրահամյանի բանաստեղծություններից մեկը:
Հող հայրենի
Լեռների մեջ հանգրվանած
Դու քարակերտ մի ամրոց ես
Տուն հայրենի,
Հողիդ կանչը թող գիրկդ բերի
Քո զորավոր զավակներին:
Ամեն քարդ ու խաչքարդ
Խոսել գիտի,
Քո աղբյուրի կաթիլ ջուրը
Հոսել գիտի,
Քո ծաղկունքը մի զարթոնք է,
Թո պաղ ջուրը մի արբունք է
Հող հայրենի...
Պարզ ու լազուր քո երկինքը,
Առվակներդ ջինջ ու մաքուր,
Ու լանջերիդ ծաղկազարդը պատկերավոր
Բուրաստան է մի երկնավոր...
Թող որ քարդ քարի վրա
Ամուր դրվի,
Թող քո հողում ծնված մանչը
Քանքար լինի,
Թող որ «սրտումդ» միշտ գարուն լինի,
Հավերժի ճամփորդ`
Երկիր հայրենի:
Լուսինե Աբրահամյան
Այս նյութը դիտել են - 2666 անգամ