Ասում են՝ եթե ցանկանում ես հստակ կարծիք կազմել այս կամ այն երկրի մասին, չափել դրա իրական արժեհամակարգն ու հասկանալ՝ որ ուղղությամբ է շարժվում, առաջին հերթին պետք է գնահատել դրանում գործող դատաիրավական համակարգի վիճակը, այն չափորոշիչները, որոնք ընկած են տվյալ համակարգի հիմքում: Այս իմաստով, ցավոք, թե՛ նախահեղափոխական, թե՛ հետհեղափոխական Հայաստանում իսկական բարդակ է տիրում, և իսկապես պետք է լինել անհույս լավատես՝ հավատալու կամ հուսալու, որ համակարգում իրական բարեփոխումներ են ընթանում կամ գոնե «թունելի վերջում լույս է երևում». արդարությունն ու արդարադատությունը չքացել են հայաստանյան դատարաններից՝ անհաղթահարելի հիասթափություն առաջ բերելով:
Խոսքն, անշուշտ, միայն դատարանների կամ՝ ասենք, Արդարադատության նախարարության մասին չէ: Նույն պատկերն է տիրում գրեթե բոլոր ուժային գերատեսչություններում՝ լինի Ոստիկանությունը, Դատախազությունը, թե ասենք Քննչական կոմիտեն: Նախկինների օրոք արմատացած դժնի բարքերն այսօր ոչ միայն արմատախիլ չեն արվել, այլև այլասերվել ու նոր՝ շատ ավելի տձև տեսք են ձեռք բերել՝ ի դերև հանելով մարդկանց հույսերը:
Ինչպիսի՞ վերաբերմունք է առկա հայաստանյան դատաիրավական ու ուժային համակարգերում, ասենք՝ կիբերհանցագործությունների հանդեպ: Օրինակ՝ նորմալ երկրներում նմանօրինակ հանցագործությունները պատժվում են իսկապես խստագույնս և, ըստ էության, հավասարեցված են մարդու առողջության կամ կյանքի դեմ գործադրվող հանցագործություններին, ինչը միանգամայն բնական է ու օրինաչափ:
Մինչդեռ Հայաստանում, փաստորեն, «մատների արանքով են նայում» կիբերհանցագործներին ու հանցագործություններին, ինչը թեևս արդյունք է ոչ միայն արդարադատական համակարգի հետադիմության, այլև խնդրի լրջության մասին պետական օղակներում առկա թյուր պատկերացումներով:
Ինչպես ցույց է տալիս պրակտիկան, մարդկանց առցանց հարթակներում վարկաբեկելը, անմեղ քաղաքացիների կյանքը թունավորելը, նրանց նույնիսկ ինքնասպանության շեմին հասցնելը որևիցե լուրջ հակազդեցության չի արժանանում: Հեղափոխությունից առաջ էլ, հետո էլ խնդրի կարևորությունն ակներևաբար թերագնահատվում է, ինչն էլ,անկասկած, առանձին խթանիչ է դառնում սույն պրոբլեմի խորացման, այս հանցատեսակի տարածման: Կոնկրետ դեպքը բացահայտելուց հետո անգամ բուն հանցագործը չի դատվում՝ չնայած հանցակազմի լիարժեք առկայությանն ու դրա մասին ապացուցողական բազայի առկայությանը: Ներկայի ու նախկինի միջև տարբերությունն այն է միայն,որ եթե նախկինում հանցագործությունը կոծկվում էր լռելյայն,առանց ավելորդ աղմուկի, ապա հիմա նույնը տեղի է ունենում հակառակ կերպ՝ աղմուկ-աղաղակով, թղթաբանությամբ ու իբր օրենքի ուժով:
Ասվածի լավագույն ապացույցն ու անգերազանցելի օրինակն ինձ հետ տեղի ունեցածն է:
Դեռ 2016-ի դեկտեմբերի 31-ն էր, երբ հայտնվեցի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից ստվերային կերպով կառավարվող և նրա խորհրդական Նարեկ Մալյանի կողմից ուղղակիորեն ղեկավարվող հանցագործ բանդայի թիրախում՝ բաղկացած հիմնականում ոստիկանության աշխատակիցներից. պլանավորում ու իրականացնում էին կիբերհարձակումներ՝ դրա համար որևիցե պատասխանատվություն չկրելով ու խրախուսվելով: Մարդկանց ստորագույն կերպով վարկաբեկելն ու ճակատագրեր խեղելը, անձնական, փաստաթղթային բնույթի տվյալներ հանրայնացնելն ու շանտաժն են եղել այդ հանցագործների բանուգործի անունը՝ մալյան նարեկի գլխավորությամբ ու վլադիմիր գասպարյանի «բարձր» հովանավորությամբ:
Իմ դեմ իրականացված այսօրինակ բնույթ կրող հանցագործության առթիվ, ի դեպ, մոտ չորս տարի առաջ հարուցվել էր քրեական գործ ՀՀ ՔԿ ՀԿԳ-ում, գործը քննվել է միևնույն օղակի կողմից որպես աղմկահարույց գործ, որի շրջանակներում ծավալվել է համագործակցություն ԱՄՆ համապատասխան իրավապահ մարմինների (FBI) ու հայաստանյան գլխավոր դատախազության, Քննչական կոմիտեի միջև՝ ամբողջությամբ բացահայտելու հանցագործության բոլոր մութ անցքերը:
Նշենք,որ 2020-ի դեկտեմբերի 30-ին գործը, որի շրջանակներում ես՝ Գայանե Մանուկյանս, հանդիսացել եմ տուժող, կասեցվել է ակնհայտորեն կամայականորեն՝ հակառակ օրենքի տառին ու ոգուն: Ընդ որում՝ այդ մասին ինձ ժամանակին չեն էլ տեղեկացրել: Դրա մասին տեղեկացել եմ բոլորովին վերջերս՝ այս տարվա հունվարի 18-ին, ինչն ուղղակի անհանդուրժելի իրողություն է՝ հասկանալի պատճառներով: Չի կարող տուժողը վերջինը տեղեկացվել իրեն առնչվող գործի ճակատագրի մասին:
Նշեմ, որ գործը քննել է վլադիմիր գասպարյանի ամենամտերիմ մարդկանցից փոխոստիկանապետ Անուբաղ Համբարյանի որդին՝ Հովհաննես Համբարյանը, ում գործուն ջանքերով էլ, փաստորեն, գործը փակվել է:
Չհամակերպվելով այդ իրողության հետ՝ բողոքարկել էի, ինչին ի պատասխան երեք շաբաթ հետո ստանում եմ նամակ, որում արդարադատության երկրորդ դասի խորհրդական Աբգար Առաքելյանը հայտարարում է,թե բողոքարկումն անհիմն է՝ դրանում հիմքերի բացակայության պատճառով:
Աբգար Առաքելյանը, փաստորեն, իրավագիտությունից այնքան հեռու մեկն է, որ քննիչ Հովհաննես Համբարյանի որոշումն անգամ աչքով չի անցկացրել, ուր, ի դեպ, հստակորեն նշվում է,որ հենց նախկին ոստիկանապետի խորհրդական նարեկ մալյանն է կանգնած իմ ու ընտանիքիս դեմ սանձազերծված կիբերհարձակման ակունքներում, ինչի մասին հավելյալ անգամ փաստվում է լազերային սկավառակի տեսքով 15.500 էջ կազմող գրագրությունների գոյությամբ, որոնք ուղարկվել էին ԱՄՆ իրավապահների կողմից ՀՀ պատկան մարմիններին՝ երկու երկրների համապատասխան օղակների միջև գործի ծավալված համագործակցության շրջանակներում: Բացահայտված ու փաստված է եղել, որ ամենավտանգավոր ֆեյսբուքյան կեղծ օգտահաշիվները բացվել են նարեկ մալյանի կնոջը, «Սաթի» տուրի հայտնի ՝ Գոհար Հովհաննիսյանին պատկանող հեռախոսահամարով:
Աբգար Առաքելյանը, հանդիսանալով արդարադատության երկրորդ դասի խորհրդական, փաստացի շարունակում է նախկին ոստիկանապետ վովա գասպարյանի խորհրդականի հանցագործությունը պարտակելով, և սա՝ չնայած նրան, որ ողջ աշխարհն է տեղյակ՝ ինչն ինչոց է, ով է իրականում նարեկ մալյանն, ու որքան մարդկանց են նա ու իր կիբերհանցագործ թիմը թիրախավորել, վարկաբեկել, կոտրել:
Այսպիսով՝ Ա. Առաքելյանը, չգիտես ինչու կամ ինչ հիմնավորմամբ, հայտարարում է հետևյալը.«…Հարկ է արձանագրել, որ ներկայացված բողոքում տուժողի կողմից վկայակոչված պատճառաբանությունները չեն բխում գործի օբյեկտիվ տվյալներից, այլ սուբյեկտիվ, գնահատողական դատողություններ են: Վարույթն իրականացնող մարմնի կողմից կատարված իրավական վերլուծությունները և դրանցից բխող եզրահանգումներն ընդունելի են վերադաս դատախազի կողմից, և դրանց հետ չհամաձայնվելու օբյեկտիվ հիմքեր առկա չեն: Այսպիսով՝ հավաքված յուրաքանչյուր ապացույց այլ ապացույցների հետ համադրելով, դրանք գնահատելով թույլատրելիության, վերաբերելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցության մեջ գործի լուծման համար բավարարության տեսանկյունից՝ դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ գտնում եմ, որ տուժող Գայանե Մանուկյանի կողմից ներկայացված բողոքը պետք է մերժել, քանի որ վարույթն իրականացնող ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննիչի կողմից քրեադատավարական օրենքի նորմերի խախտումներ թույլ չեն տրվել, վիճարկվող որոշումն օրինական է ու հիմնավոր, իսկ ներկայացված բողոքը բավարարելու հիմքեր առկա չեն»:
Բայց սա դեռ վերջը չէ, և մեդիտացիայի սիրահար Առաքելյան Աբգարիկը, որ, փաստորեն, ճակատագրեր է տնօրինում ինչ-որ անհասկանալի ներքին համոզումների հիմքով, մեկ այլ տեղ հայտարարում է. «Անդրադառնալով բողոքաբերի այն պնդմանը, որ ենթադրյալ հանրորեն վտանգավոր արարքը նարեկ մալյանը կատարել է խմբի կազմում՝ հարկ է փաստել, որ խմբի կազմում ենթադրյալ հանրորեն վտանգավոր արարքը նարեկ մալյանի կողմից կատարելու մասին քրեական գործի նախաքննության ընթացքում առհասարակ որևէ փաստական տվյալ ձեռք չի բերվել»:
Անկեղծ ասած՝ այսքանից հետո անհասկանալի է մնում, թե սույն պարոնն ինչպես է ճարպկել դառնալ արդարադատության երկրորդ դասի խորհրդական,երբ անգամ «ճ» կլասին չի ձգում: Ակնհայտ է, այս երևույթը կարող էր պիտանի լինել միայն գոմերում.միայն կովկիթը կարող է նման հիմնավորումներով մերժել բողոքավորի բողոքն ու «լվանալ մալյան շան երեսը»:
Ի՞նչ է, Առաքելյան Աբգարը չի՞ կարդացել քննիչ Հովհաննես Համբարյանի որոշումը:
Այդ որոշման մեջ և հարցաքննության ընթացքում ապացուցողական առկա փաստական տվյալներ են ձեռք բերվել և նշվել է,որ լայնածավալ քննության արդյունքում պարզվել է, որ նարեկ մալյանն է կանգնած եղել այդ ամենի հետևում, մալյանի կնոջ հեռախոսահամարով է բացված եղել այդ IP հասցեները:
Դուրս է գալիս,որ Առաքելյանն ինձ՝ տուժող Գայանե Մանուկյանիս, բացահայտորեն մոլորեցնում է: Բացի այն, որ մալյանին մաքրում է պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքից՝ նրան փաստացի ներկայացնելով գյուղական ռամիկի դերում, հայտարարելով, թե ՀՀ ոստիկանապետի խորհրդականի պաշտոնը հայեցողական պաշտոն է, և նարեկ մալյանի կողմից «ենթադրյալ» հանրորեն վտանգավոր արարքն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով կատարելու մասին խոսք գնալ չի կարող, դեռ մի բան էլ վաղեմության ժամկետների անցման հիմքով Մալյանի վրայից «քերում է» ակնհայտ հանցագործությունը՝ փաստացի կատարելով բառիգ վլադիմիր գասպարյանի ներքին հրահանգը: Դե ինչպե՞ս կարող է վովայի հոգեզավակն առերեսվել արդարադատությանը, բա սազում ա՞…
Նախ՝ քննող քննիչն իրավունք ունի՝ փոխելու քրեական գործի հոդվածը,երբ գործի քննության ընթացքում ի հայտ են գալիս այլ ապացուցողական կամ փաստական հիմքեր,երկրորդ՝ հայեցողական պաշտոն զբաղեցնելը մալյանի կողմից չի կարող նրան արդարացնող,նրան պատասխանատվությունից ազատող հանգամանք դիտարկվել: Բացի այս ամենն՝ ապացուցված է, որ հանցանքը կատարել է հենց նարեկ մալյանը, և հետո՝ բողոքաբեր, տուժող հանդիսացող անձիս նամակին նույնպես Աբգար Առաքելյանը պատասխանել է թերի:
Նախևառաջ չի անդրադարձել այն հարցին,թե որպես տուժող կողմ ես ինչու եմ ամեն ինչի մասին տեղեկանում միայն 2022-ի հունվարի 18-ին՝ որոշման կայացումից մեկ տարի անց միայն: Գումարած սրան՝ եթե խոսք է գնում լիիրավության ու օբյեկտիվության մասին, ապա ինչո՞ւ ԱՄՆ-ում բնակվող ու տարվա ընթաքում բազմաթիվ անգամներ Հայաստան եկող գլխավոր կասկածյալը, որին քննելու անհրաժեշտության մասին խոսել եմ Հայաստանում լինելու ժամանակ՝ քննիչ Համբարյանի հետ իմ ունեցած հանդիպմանը, ՔԿ-ում տեղի ունեցած հարցաքննությանս ժամանակ, գլխավոր կասկածյակներից մեկը այդպես էլ չի հարցաքննվել: Ինչպե՞ս կարող է նման բան լինել մի դեպքում, երբ կասկածյալի քննությունը, նրան հարցաքննելն ունի անկյունաքարային նշանակություն ողջ գործի լրիվությամբ բացահայտման համար: Այսքանից հետո ի՞նչ լրիվության մասին կարող է խոսք գնալ…
Եթե Առաքելյան Ագբարիկը նույն տեքստում իրարարմերժ հայտարարություններ է անում՝ ասելով, թե հիմքեր չկան՝ հաջորդ իսկ պահին ինձ տուժող ճանաչելով, ապա հարց է առաջանում,թե ի՞նչ հիմքով է նա դա անում: Եթե գործն անհիմն է, (սեղանին դրված ֆեյսբուքյան դեպարտամենտի կողմից ստացված 15.500 էջն անտեսելով )ինչպես ինքն իրեն հակասելով՝ հայտարարում է Առաքելյանն, ապա ես ինչպե՞ս եմ հանդես գալիս տուժողի կարգավիճակում: Գուցե այդ դեպքում իմ կարգավիճա՞կն էլ պետք է փոփոխման ենթարկել… Եվ ի՞նչ է սա, եթե ոչ բացահայտ մանիպուլյացիա, ինչ-որ մեկի «երեսը լվալու» անհաջող փորձ: Արդյունքում խայտառակվում են թե՛ մալյանն ու վլադիմիր գասպարյանը, թե՛ նրանց փրկել փորձողը, բայց ամենակարևորը՝ տուժում է արդարությունը:
Տեսնես, եթե նույն Առաքելյանի ընտանիքի անդամների նկատմամբ մալյան նարեկը նմանօրինակ ոտնձգություն կատարեր, նրան արդարացնելու համար արդարադատության երկրորդ դասի խորհրդականը կրկին հղում էր կատարելու վաղեմության ժամկետին ու նույնքան ժրաջանորեն արդարացնելո՞ւ էր մալյանին,թե այս պարագայում գործ ունենք բացառապես էքսկլյուզիվ դեպքի հետ, և Աբգարիկն անում է այն ,ինչ իրենից պահանջում է քահանայի որդի նարեկ մալյանը: Բայց այդ դեպքում ի՞նչ անել Հովհաննես Համբարյանի եզրակացության հետ, որում,մասնավորապես, ասվում է.«…Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է,որ սույն դրվագով նարեկ մալյանի արարքում առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հանցակազմը»:
Վերջիվերջո՝ եթե կար վաղեմության խնդիր, ապա ո՞րն էր իմ այս տառապանքների, քաշքշուկների, տարիներ շարունակ ամերիկյան իրավապահների կատարած ահռելի աշխատանքի իմաստը, թե՞ իրականում ոչ մի վաղեմության հարց էլ չկա, այլ ընդամենը գործ ունենք գործի «քնեցման» ճանապարհով տխրահռչակ ՔՕ 75-րդ հոդվածին հանգելու միտման հետ:
Սրանք հարցեր են, որոնց պատասխաններն իսկապես արժե գտնել:
Իհարկե, մենք չենք զլանա նաև մտնելու » մալյանին փրկել փորձողի ընտանեկան դաշտ, և հանրությանը կներկայացնենք թե ինչ ճանապարհով է աբգարիկը դիզել ահռելի հարստություն:
Շարունակելի....
Գ.Մանուկյան
Լոս Անջելես
Այս նյութը դիտել են - 92547 անգամ