Էջմիածինը դարձել ա փողոցի ռազբոռկեքի մայրաքաղաքը2022-02-21 23:50:00
Էջմիածինը դարձել ա փողոցի ռազբոռկեքի մայրաքաղաքը:
Էս տեմպերով, որ գնաց ամռանը կսկսեն արդեն սեմինարներ անցկացնել «Ինչպես դանակով յոթ տեղից խփել, որ դիմացինը ողջ մնա», «Ինչպես ինքնահաստատվել դիմացինի արժանապատվության վրա», «Ինչպես ջուր բերողից դառնալ լավ տղա քպ-ի հաշվին» ու էլի նման թեմաներով:
Նիկոլի երազած «կին քաղաքապետից» հետո Էջմիածնում ավելի շատ չբացահայտված սպանություն ա էղել, քան նախորդ բոլոր քաղաքապետերի կառավարման տարիները միասին վերցրած:
Ոստիկանապետերի մասին էլ խոսք չկա, էնքան արագ են փոխվում, որ չեմ հասցնում դեմքով հիշեմ անգամ: Ընտրություններից մոտ երեք ամիս ա անցել ու սրանք միակ հետընտրական խոստումը, որ կատարել են դա իրանց համար ձեն բերողներին պաշտոններ նվիրելն ա էղել:
Չնայած սրանց օրոք Շուշին դարձավ Susa, թուրքն էլ դարձավ կիրթ բարեկամ ու հարց ա առաջանում Էջմիածինը ինչո՞վ ա առավել Շուշիից: Բայց ես էս քաղաքը ավելի շատ եմ սիրում քան ձեզանից զզվում եմ: Ու Շուշին էլ հետ ենք բերելու, քաղաքն ու երկիրն էլ մաքրելու ենք ձեզանից:
Հրանտ Ավետիսյան
Այս նյութը դիտել են - 1446 անգամ