...Ով հայերեն տառերը գիտի, թող կարդա, ով ականջ ունի` թող լսի...
2022-02-22 23:14:00
«...Ով հայերեն տառերը գիտի, թող կարդա, ով ականջ ունի` թող լսի...»
2019֊ի ապրիլ֊մայիս ամիսն էր, գեներալ Մանվել Գրիգորյանի գործով թեժ դատավարություններն էր տեղի ունենում, էյֆորիայի մեջ (ազգ)֊ն աջ ու ձախ քարկոծում ու խնդում էր նրա վրա, նսեմացնում, ականջիս հասավ, որ Կարեն Գրիգորյանն էլ` հոգեկան ծանր վիճակներ է ապրում: Ասեմ, որ շատ ծանր էի տանում այդ ամենն ու ինձ մնում էր անխոս տառապել ...
« տեսիլք տեսա, ասաց` ( բառացի գրում եմ)
֊ Կարենին ասա` կգա ժամանակ, որ Մանվել Գրիգորյանը կսրբագրվի ու կդասվի սրբերի դասին, ինչպես սբ. Հռիփսիմեն, սբ.Գայանեն, Շողակաթը և այլն, որոնց մարդիկ քարերով սպանեցին իբրև մեղավորներ, բայց հետո կառուցեցին եկեղեցիներ նրանց անունով» , այդպես էլ Մանվել Գրիգորյանի անունով` կկառուցվի սպիտակ, կրկնում եմ, սպիտակ եկեղեցի, գուցե դուք չտեսնեք դա, բայց հայերն այնտեղ չորեքթաթ, չոքեչոք, հողը ճանկռելով են գնալու իրենց մեղքերի թողության համար,,,
... Առաջին նշանն արդեն առկա է`խնդրեմ...
Լիանա Անթառանյան
Այս նյութը դիտել են - 3167 անգամ