Նոր հաղորդաշար՝ հայկական եթերում. «ԼԵՎ ԳՐՈՒՊ»-ի կարևոր ներդրումը 2022-02-23 21:49:00
Իրավաբանության, քաղաքացիների իրավունքների պաշտպանության ոլորտում իր ուրույն տեղն ու դերն ունեցող, բարի համբավ ու հեղինակություն վայելող «ԼԵՎ ԳՐՈՒՊ» փաստաբանական գրասենյակի նախաձեռնությամբ սկիզբ է դրվում «Օրինապաշտ քաղաքացի» հաղորդաշարը, որի հիմնական նպատակներից է լինելու ոչ միայն քաղաքացիների իրավագիտակցության մակարդակի բարձրացումը, որ չափազանց կարևոր է ցանկացած հասարակությունում, բայց հատկապես Հայաստանում, ուր, դեռևս , այս հարցում կան կնճռոտ խնդիրներ, այլև առհասարակ իրավական մշակույթի կերտումը, որ էապես նպաստելու է Հայաստանի՝ որպես իրավական պետության կայացմանը:
Նույն զարգացած երկրներում, ինչպես նաև զարգացման հնարավորինս սահուն ընթացք ունեցող պետություններում, որոնք բռնել են իրական ժողովրդավարության ու իրավական պետության կերտման ճանապարհը, որպես առաջնային հարց է դիտարկվում ոչ միայն պետական օղակների, այլև առաջին հերթին հասարակության՝ իրավունքի ու արդարության մասին պատկերացումներն ու ունեցած ընկալումն, ինչը միանգամայն բնական է, քանի որ առանց սեփական իրավուքներն իմացող ու դրանք օրենքի ուժով պաշտպանել կարողացող քաղաքացու որևիցե պետություն կամ պետական օղակ չի կարողանալու լուծել գերխնդիրը՝ արդարության ու օրենքի անձեռնմխելիության երաշխավորումը: Միաժամանակ հասարակության իրավագիտակցության մակարդակի բարձրացումը չափազանց կարևոր է հատկապես Հայաստանի պես երկրների համար, ուր, ցավոք, դեռևս կան լրջագույն խնդիրներ, և բազմաթիվ պրոբլեմներ դեռևս սպասում են իրենց լուծմանը: «ԼԵՎ ԳՐՈՒՊ» փաստաբանական գրասենյակի կողմից նախաձեռնված հաղորդաշարը, որի հեղինակային իրավունքը պատկանում է հայր, որդի, դուստր Լևոն, Տարոն, Լարիսա Բաղդասարյաններին, առաջին հերթին օգնելու է շարքային քաղաքացուն նորովի բացահայտել փաստաբանների դերը, ընկալել շուրջը տեղի ունեցող իրադարձությունների իրավական հիմքերն ու կարգավորումները, ինչու ոչ, հնարավորինս խորքային անալիզի ենթարկել պրոցեսների ու գործողությունների իրավաչափությունը՝ մի բան, որ կօգնի քաղաքացուն լինել ավելի պաշտպանված ու ապահով՝ անկախ զբաղմունքից ու մասնագիտությունից: Սա գլոբալ գերխնդիր է, որի հիմնավոր լուծման համար հաղորդաշարն իսկապես ունենալու է էական նշանակություն: Միաժամանակ հատկանշական է,որ այս կարևոր գործն իր ուսերին է առնում ոլորտում երկար տարիների փորձ ունեցող ընկերությունը՝ պրոֆեսիոնալներից բաղկացած կուռ թիմով, որի ծառայություններից այսօր արդեն օգտվում են ոչ միայն Հայաստանի քաղաքացիներն, այլև նույնիսկ սփյուռքահայերը, ինչը վկայում է, որ «ԼԵՎ ԳՐՈՒՊ» իրավաբանական ընկերության բարի համբավը վաղուց դուրս է եկել Հայաստանի սահմաններից ու հանրահռչակվել: Մեզ մնում է միայն շնորհավորել՝ նոր հաղորդաշարի մեկնարկի հետ կապված և շնորհավորել առաջին հերթին շարքային քաղաքացիներին, քանի որ այն, ինչ անում է «ԼԵՎ ԳՐՈՒՊ»-ը, իսկապես հսկայական ներդրում է իրավագիտակից հասարակության կերտման գործում: Ֆիքսենք մեկընդմիշտ՝ ուժեղ ու մրցունակ են այն երկրներն ու հասարակությունները, որոնցում հենց իրավունքն է ուժի աղբյուրն, այլ ոչ թե հակառակը: լրագրող՝ Գայանե Մանուկյան Լոս Անջելես