Ուկրաինացի ժողովուրդն էլ մեզ պես իր մաշկի վրա զգաց լավ ասֆալտ անող ազգակործան պատուհասին իշխանության բերելու գինը...
2022-02-24 10:03:00
Մայրաքաղաք Կիևի փողոցներում արդեն հրթիռների մնացորդներ են հայտնվում, քաղաքի բնակչությունը լքում է տները, ռուսական զորքերն անարգել առաջ են շարժվում ու արդեն Խարկովում ա, իսկ դա արդեն Լուգանս ու Դոնեցկ չի, այլ հենց Ուկրաինա։ 
Կարելի ա ասել, որ շատ ակտիվ մարտական գործողությունների առաջին օրն ա այսօր ու արդեն սենց պատկեր ա։ Աշխարհի զենքը կա Ուկրաինայում, աշխարհի աջակցությունն ունի Ուկրաինան, բայց առաջին իսկ օրվանից մայրաքաղաքն էվակուացվում ա, զորքի մեջ քաոս ա։
Մեր տղերքը 44 օր կռվեցին աշխարհի տոտալ անտարբերության պայմաններում։ Մի բուռ հողի վրա կռվեցին աշխարհի դեմ։ Կռվեցին դավաճան ու ապրիկար իշխանությունների հրամանատարության ներքո ու и то իրենք չպարտվեցին. իրենց կյանքով պաշտպանած հողը հանձնվեց ստորագրությամբ...
Ուկրաինացի ժողովուրդն էլ մեզ պես իր մաշկի վրա զգաց լավ ասֆալտ անող ազգակործան պատուհասին իշխանության բերելու գինը...
Սուրեն Ոսկանյան
Այս նյութը դիտել են - 1754 անգամ