Ոչ, սրանք կադրեր չեն Ուկրաինայից, սրանք կադրեր են Արցախից` 2020-ին Ադրբեջանի հարձակման հետևանքներն են2022-02-24 12:05:00
Ոչ, սրանք կադրեր չեն Ուկրաինայից, սրանք կադրեր են Արցախից` 2020-ին Ադրբեջանի հարձակման հետևանքներն են։
Այս կադրերը տեղադրում եմ հատուկ նրանց համար, ովքեր սրտաճմլիկ, մարդասիրական գրառումներ են անում, աղոթում են Ուկրաինայի համար, դատապարտում և անիծում են Պուտինին։
Ամեն անգամ, երբ այդպիսի դիրքորոշում եք հայտնում, հիշեք սա, հիշեք, թե Ուկրաինայի աջակցությամբ, Ուկրաինայի ֆոսֆորային զենքերով ինչ էին անում մեր հետ, ու հիշեք, որ այդ ժամանակ կարծես թե ձեր մարդասիրական Ուկրաինան և արևմուտքը հեչ մարդասիրական չէին, ոչ միայն չէին դատապարտում, այլ նաեւ շատ հարցերում աջակցում էին։ Եվ անպայման հիշեք, որ եթե չլինեին Վ. Վ. Պուտինի անձնական ջանքերը և ազդեցությունը Ալիևի վրա, վստահ եղեք, որ ունենալու էինք շատ ավելի զոհեր, կորցնելու էինք ամբողջ Արցախը և դեռ հարց է, այսօր Հայաստանը առհասարակ կլիներ, թե ոչ։
Ես հեռու եմ են տեսակից, որ ուրախանամ մարտական գործողություններից, հրճվեմ արյունահեղություններից, իհարկե, ինձ համար էլ է ցավալի յուրաքանչյուր արյունահեղություն, թե ինչքան ցավալի է, դա միայն ես գիտեմ, բայց նաև չեմ կարող ճիշտ չգնահատել իրավիճակը, և չեմ կարող չարձանագրել իրականությունը, որովհետեւ, նախ, ակնհայտ է, որ ռուսական կողմին ուղղակի այլ ելք չեն թողել, և հետո, ստեղծված իրավիճակում մեր երկրի գոյությունն ուղիղ կախված է Ռուսաստանի դիրքերից (առանձին խոսել եմ դրա մասին)։
Իհարկե, չնայած նրան, որ այսօր ՌԴ-ի կողմից իրականացվող մարտական գործողությունների թիրախում միայն ռազմական օբյեկտներն էին, պետք է արձանագրենք, որ հնարավոր չի նման մասշտաբի գործողություններ իրականացնել առանց անմեղ զոհերի, բայց ակնհայտը պետք է ֆիքսել, որ թիրախում ռազմական օբյեկտներն էին ի տարբերություն Ուկրաինայի կողմից աջակցվող Ադրբեջանի իրականացրած գործողությունների, որի թիրախում հենց քաղաքացիական բնակչությունն էր` հայերը, մենք բոլորս։
Հովհաննես Հարությունյան
Այս նյութը դիտել են - 1815 անգամ