Նիկոլն ինքն է ուզում հեռանալ, բայց իրեն բերող տերերը, պետք է ժամանակի մեջ, գործի ավարտից հետո՝ ապահովեն իր անվտանգությունը2022-02-25 09:58:00
44 օրյա պատերազմից հետո՝ նիկոլին ավելի շատ հետաքրքրում է միայն ու միայն իր և իր ընտանիքի անվտանգության ապահովումը,որի երաշիքը եթե հիշում եք դեռ այն ժամանակ՝ փորձում էր ստանալ նաև ընդդիմությունից։ Ինչպես տեսանք՝ ժամանակը ի նպաստ իրեն աշխատեց։ Ի հակառակ էն պնդումների,թե նիկոլը չի ուզում իր կամքով հեռանա՝ ես միշտ դեմ եմ եղել, քանի որ կարծում եմ՝ ամենից շատ ինքն է ուզում հեռանալ,բայց իրեն բերող տերերը, պետք է ժամանակի մեջ, գործի ավարտից հետո՝ ապահովեն իր անվտանգությունը։
Իսկ նա ավելի անվտանգ կարող է լինել,երբ իր կողմից ստեղծած արհավիրքից հետո՝ բավականին ժամանակ է անցնում և քանի որ շատ ցավոք,բայց մեր ժողովրդի մեծ մասի հիշողությունը շատ կարճ է(նամանավանդ,երբ ավելի շատ տուժվածների համար՝ կարող է ինչ որ ժամանակավոր բարեկեցիկ վիճակ ապահովվել) և նոր միայն այդ ժամանակ կկազմակերպեն նիկոլի հեռանալը։
Կարճ ասած, այդ ամենը հաշվի առնելով,դրան գումարած արտաքին աշխարհի լարված վիճակը՝ ամենահարմար պահն է մոտենում նիկոլի հրաժարականի,որը կլինի շատ պատահական։
Այնքան պատահական պետք է լինի՝ ինչքան պատահական ինքը հայտնվեց 2018թ-ին։Իր շրջապատից շատ շատերը՝ այնքան մեծ զարմանք են ապրելու,որ նիկոլը այլևս չկա՝ ինչքան մեծ զարմանք ապրեց հայ ազգը 1999թ-ի հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո,որ այլևս չկա Վ.Սարգսյանը կամ այնքան մեծ զարմանք ապրեց հայ ազգը,թե 2018թ-ին նիկոլի պես խեղկատակը,ինչպես Գյումրիից Երևան քայլելով,կարող էր վարչապետ դառնալ։
Այդ պատահականության արդյունքում, թող շատ իշխանական հետույքաբնակներ՝ չհասցնեն մտնել ընդդիմության շարքերը(սա ցանկությունն է՝ արդար և տարիներ շարունակ սրանց դեմ պայքարող հայի, եթե իհարկե իրականություն դառնա)։
Ու այդպես բաներ...
Սմբատ Արսենյան
Այս նյութը դիտել են - 1777 անգամ