Մարտակերտի մշակույթի տանը ռուս խաղաղապահները հանդիպեցին քաղաքի երկու դպրոցների աշակերտության և ուսուցիչների հետ
2022-02-25 10:54:00
Այսօր Մարտակերտի մշակույթի տանը ռուս խաղաղապահները հանդիպեցին քաղաքի երկու դպրոցների աշակերտության և ուսուցիչների հետ։ Նախնական ներկայացրին խաղաղապահների գործունեությունը, ծանոթացրին ռուսական մշակույթին, լեզվին, աշխարհագրական դիրքին, կլիմային, իրենց գործունեութանը ականազերծման աշխատանքներում... Ամեն ինչ ուղեկցվում էր տեսանելիության ապահովմամբ, ամենայն մանրամասնությամբ ցուցադրվեցին տարբեր ականների նկարներ, բացատրվեցին զգուշության համար բոլոր հնարավորությունները։ 
Առավել հետաքրքիր էր, երբ առաջարկեցին, որ մեկ դպրոցական բարձրանա բեմահարթակ։ 12-րդ դասարանի աշակերտուհի Մերի Հովհաննիսյանը տարբեր իրավիճակներում հայտնվեց, երբ որպես հիվանդ` նրա վրա ցուցադրվում էր առաջին օգնությունը...
Նրանց կողմից առաջարկ եղավ, որ դպրոցականները կարծիք հայտնեն, թե ինչ սովորեցին, ինչեր իմացան... Տասներկուերորդցի Էլինա Սարգսյանը շնորհակալական խոսք փոխանցեց ռուս խաղաղապահներին։ Նրանց կողմից առաջարկվեց երկու դպրոցների զինղեկներն իրենց միանան։ 
Մեժլում Մանուչարյանի և Ալիկ Սարգսյանի շնորհակալական խոսքերը` ուղղված խաղաղապահներին, ծափահարություններով ուղեկցվեցին։
Հանդիպումը հետաքրքիր էր, ուսուցողական, բայց նաև` հասկանալի, որ խաղաղապահի ծառայությունն էլ առաքելություն է, բայց երանի այն երկրին, որտեղ խաղաղ է կյանքը, ու ժողովուրդը խաղաղապահի կարիք չի զգում։
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 1707 անգամ