Նիկոլ Փաշինյանի ֆեյքերի դեմ քրեական գործերի շարանը սկսվել է. Փաշինյանը առանց աչքը թարթելու կզոհաբերի իր այդ գործիքներին
2022-02-27 20:06:00
Օրերս հարուցվեց առաջին քրեական գործը ծանր վիրավորանքի մեղադրանքով։ ՀՀ Քննչական կոմիտեում ընթացող քրեական գործով ես ճանաչվել եմ որպես տուժող՝ իմ դեմ հետևողականորեն տարվող կեղծ քարոզչության, ատելության և ծանր վիրավորանքի համար։ 
Խոսքը 2021-ի նոյեմբերին մի շարք կայքերի և ֆեյսբուքյան օգտատերերի կողմից իմ մասին ամենաստոր ու կեղտոտ հրապարակումներին է վերաբերում։ Բոլոր այդ կայքերն ու ֆեյսբուքյան էջերը իրականացնում են Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի բացահայտ քարոզչություն, իսկ իմ մասին գրել էին, թե իբր համագործակցում եմ թուրքերի հետ, իբր 176 հայ զինվորի մասին տեղեկություններ եմ տվել թշնամուն՝ փորձելով այդկերպ մարդկանց մոտ ատելություն ու թշնամանք առաջացնել իմ նկատմամբ։ https://www.facebook.com/nhokhikyan/posts/10158717072323831
Քանի որ իմ շահերի պաշտպան, Հայաստանի լավագույն փաստաբաններից մեկը համարվող Լուսինե Վիրաբյանի օգնությամբ կարողացանք գտնել այդ հանցագործության իրական տերերին և նրանց գտնվելու, գրանցման վայրերը, իրավապահ մարմիններին այլ բան չէր մնում անելու, քան հարուցել քրեական գործ։

ՀՀ ՔՕ 137․1 հոդվածի 1-ին և 2-րդ մասերով մի խումբ մարդկանց սպասվում է նվազագույն աշխատավարձի մինչև 3000-ապատիկ (3 մլն դրամ) տուգանք կամ մինչև 3 ամիս կալանավորում։
Եվ չկասկածեք, որ Նիկոլ Փաշինյանը առանց աչքը թարթելու կզոհաբերի իր այդ գործիքներին՝ իր կաշին փրկելու համար։ Արդյունքում ես մաքուր եմ պահում իմ անունն ու պաշտպանում իմ հեղինակությունը, ևս մեկ քայլով ամրապնդվում է Փաշինյանի ռեժիմի դեմ պայքարը, ևս մեկ քայլով թուլանում է ապազգային իշխանության պաշտպանությունը։
Բոլոր հայհոյանքները և ատելության խոսքերը հատ-հատ պատժվելու են։ Իմ ու գործընկերներիս ձեռքից ոչ մի նման հանցագործ չի պլստալու, իսկ նրանց պատիժը լինելու է համաչափ և օրինական։
Առաջիկա օրերին ևս մեկ քրեական գործ կհարուցվի։
Նրանցից ստացված վնասի հատուցման ամբողջ գումարն էլ ծախսվելու է ազգային ազատագրության, ինչպես նաև հայրենիքի համար զոհված կամ վիրավորված մեր զինվորների ընտանիքների համար։
Մեր հաղթանակը մոտ է, Ազգը ոտքի է կանգնում։
Նաիրի Հոխիկյան
Այս նյութը դիտել են - 1514 անգամ