«Հրապարակ օրաթերթ».
Ես էդ տղուն՝ Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, ՔՊ-ական Ներսես Պողոսյանին հավատում եմ, ով ինչ ուզում է՝ ասի։ Հավատում եմ, որ գետնից բիչոկ ու կաթուցիչ է հավաքում, լցնում թանկարժեք կոստյումի գրպանները։ Ինչքան գիտեմ, նա մասնագիտությամբ հոգեբան է, այսինքն նման բաներ անում է հոգեբանական դրդապատճառներով։ Նրա նուրբ հոգուն անչափ ցավ է պատճառում, երբ տատիկներն ու պապիկները մաքրում են փողոցները։ Բայց չգիտես ինչու բյուջեն ավելի շատ է սիրում ու ասում է, որ դրա համար տատիկներն ու պապիկները վճարվում են բյուջեից։ Այ դա չհասկացա, թե նրա «մեջքին խի՞ ա ցավ տալիս» , որ տատիկն ու պապիկը փող են ստանում բյուջեից և այդ խեղճ ու կրակների ձեռքից խլում է այդ գործը։Այս նյութը դիտել են - 2294 անգամ
Մի էլ մի բան չեմ հասկանում։ Էդ ոստիկանությունը բիթի՞ չի, թե այդ տղան կաթուցիչը գտե՞լ է , թե օգտագործել։ Այազ- բայազ անելու իմաստը ո՞րն է։ Մի կտոր ոսկոր են բերում տալիս մորը, ասում՝ ԴՆԹ անալիզով քո որդին է, հիմա կենդանի մարդը կանգնած, սկանդալային բազմաթիվ կիզակետերում հայտնված մարդուն անալիզ անելը դժվա՞ր է։ Մի հատ տոքսիկոքիմիական փորձաքննություն ենթարկեք։ Վերջը հերոս մարդ է, անվան հետ խաղալը լավ բան չէ։ Դե ինքն է իր մասին այդպես կարծում։
«Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների» գործով ամբաստանյալներից էր նա։ Չեմ մոռացել նրա այն խոսքերը, որ հարցաքննության ժամանակ ասաց․ «Ես ուզում եմ շնորհավորել Ադրբեջանի նախագահ Ալիևին, քանի որ այսօր բանտերում են այն ազատամարտիկները, որոնք Ադրբեջանի ահ ու սարսափն էին»։ Հիմա ուզում եմ հասկանալ՝ Ադրբեջանի ահ ու սարսափին ո՞նց են կաթուցիչի համար նեղում։ Կամ ինչու՞ նա՝ այդ ահ ու սարսափը, Նիկոլի համար իր կյանքը տվողը մի անգամ չասաց՝ Նիկոլ, Ադրբեջանի համար ահ ու սարսափ էդ գեներալներին խի՞ ես ոչնչացնում։ Թե՞ ինքը ավելի մեծ ավանդ ուներ։
Մեկը ասի՝ էդ տղան այդպիսի սկանդալների «տակի՜ց է դուրս եկել» , իզուր խի՞ եք անդրադառնում։ Նիկոլը սաղ լինի։
Հիշեցնենք, որ Երևանում ոստիկանները բերման են ենթարկել Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալին. նրա մոտ հայտնաբերվել է օգտագործած կաթուցիչ։