Եվ դեռ ասում են` ինչու՞ է մեր ժողովուրդը պառակտված, մաս-մաս բաժանված...
2022-03-02 10:01:00
Դեռևս դպրոցական տարիներից զարմացել եմ, որ հայը 4-րդ դարում է գրեր ստեղծել, իսկ Ամերիկայի նման հզոր երկիրը անգլերենով է խոսում, սեփական գիր չունի։ 
Հիմա չեմ զարմանում, թե ինչու արևմուտքից աշխարհին թելադրած նոր աշխարհակարգում տեղ չունի ազգի երբվանից գոյություն ունենալը` իր սեփական գրով, չեմ զարմանում, թե ինչու թիրախում հայտնվեց նաև հայ ժողովուրդը, որ ազգային արմատներ ունի, նախնյաց պատմություն, դարերի խորքից եկած քրիստոնեական ամուր հավատ...
Եվ ինչու՞ զարմանալ, երբ մինչ 44-օրյա պատերազմը քննարկման դրվեց կրթական մի նախագիծ, որը կտրված էր մեր արմատներից` առանց մաշտոցյան գրի, հայ գրականությունն առանց «հայի»...Երևի խուսափեմ գրել այդ մղձավանջից, որ մեզ մատուցեցին հայաստանյան կրթական պատասխանատուները։
Հիշենք, որ Ամերիկայից ներմուծված «սորոս» կոչվածը մարդկային երրորդ սեռով մտավ թույլ երկրներ, այդ թվում` Հայաստան։ Եվ դեռ ասում են` ինչու՞ է մեր ժողովուրդը պառակտված, մաս-մաս բաժանված...Մինչ այդ Վրաստանն էր, Ուկրաինան...Ու չզարմանանք, որ վերջինս այս օրերին դարձել է պատերազմի թատերաբեմ։
Ցավալին է արձանագրվում, երբ եվրոպական երկրներին իր շուրջը հավաքած` ջայլամի կեցվածքից դուրս եկած հզոր երկրի տիրակալի ծեր գլուխը վաղուց երևում է ռուսական կողմին պարտադրած պատժամիջոցների տարբեր փաթեթներով...
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 1576 անգամ