Հայկական ողբերգություն
2022-03-02 12:10:00
Հայաստանի դիվանագիտության դեմքը՝ ՄԱԿ-ում Հայաստանի անդամակցության 30-ամյակի օրը։ Այս լուսանկարն իր արժանի տեղը պիտի գտնի Հայաստանի դիվանագիտության պատմության գրքերում, որ սերունդները տեսնեն, թե ինչ ողբերգություն է ապրել հայ ժողովուրդը այս ժամանակաշրջանում։
Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից՝ Հայաստանում Դիվանագետի օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական ընդունելությունից (Վարչապետի կայքում ՀՀ կառավարության որոշմամբ ընդունված Դիվանագետի օրը ներկայացվել է իբրև դիվանագիտական ծառայության 30-ամյակ, այն դեպքում, երբ Հայաստանում «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2001 թվականի հոկտեմբերի 24-ին)։ Միակ բանը, որում սրանք անգերազանցելի են՝ տգիտությունն է։
Էդգար Ղազարյան
Այս նյութը դիտել են - 1940 անգամ