ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ ЧМО ԱՆՎԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՈՐԾ ԵՆ ՓՈՐՁԵԼ ՀԱՐՈՒՑԵԼ, ԲԱՅՑ ՄԵՐԺՎԵԼ Է. «Հրապարակ »
2022-03-02 12:56:00
«Հրապարակ».Երևան քաղաքի Կենտրոն և Նորք- Մարաշ շրջանների դատախազությունից Ոստիկանության Կենտրոնական բաժին է ստացվել Էդգար Մարատի Հովհաննիսյանի տեղեկատվություն տրամադրելու մասին 24.01.22թ. հարցումը արդարադատության նախարարի հասցեին վիրավորանք հասցնելու վերաբերյալ։
Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության կենտրոնական բաժին է ներկայացել Հովհաննիսյանը, ով բացատրությամբ իր կողմից գրված նախադասության վերաբերյալ որեւէ պարզաբանում չի ներկայացրել, սակայն բաժին է ներկայացրել ՌԴ «Норинт» 2007թ. տպագրության բառարան, որտեղ հստակ գրված է վերոնշյալ բառի վերաբերյալ հստակ բացատրություն։ Այն հայերեն թարգմանաբար նշանակում է զուտ տհաճ, աննշան մարդ։ 
«Հրապարակը» տեղեկացավ, որ հետաքննիչ Խաչատրյանը որոշում է կայացրել  Հովհաննիսյանի վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժել՝ հանցակազմի բացակայության հիմքով։
Վերնագիր՝
Այս նյութը դիտել են - 2044 անգամ