Արդեն երեք օր է ողջ Արցախի բնակչությունը, ավելի քան 100000 մարդ, զրկված է գազից
2022-03-10 00:01:00
Այն, որ Հայաստանյան իշխանությունները ձեռքերը լվացել են Արցախի Հանրապետությունից, օր օրի դառնում է էլ ավելի բացահայտ: Արդեն երեք օր է ողջ Արցախի բնակչությունը, ավելի քան 100000 մարդ, զրկված է գազից, ազերիները թույլ չեն տալիս որևէ գյուղատնտեսական աշխատանք իրականացնել, գրեթե ողջ շփման գծում նրանց կողմից միակողմանի հրետակոծություններ, իսկ Հայաստանի վարչապետը Մակրոնի հետ հանդիպմանը, կարծիք է հայտնում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «միջնորդական ջանքերը թույլ կտան խաղաղություն հաստատել տարածաշրջանում և կնպաստեն հաղորդակցության ուղիների բացմանն ու տնտեսական համագործակցության խթանմանը», իսկ Արցախում առկա հումանիտար աղետը և ազերիների կողմից մարդկության դեմ իրականացվող հանցագործությունը որակում «սահմանին սադրանքներ»։ ՈՒ ոչ մի խոսք Արցախի անկախության միջազգային ճանաչման մասին, թուրք-ադրբեջանական սպառնալիքի և ադրբեջանական ժխտողականության դեմ պայքարի մասին:
 Իսկ ինչ է անում Արցախի նախագահը՝ քար լռություն:
Հակոբ Հակոբյան
Այս նյութը դիտել են - 1666 անգամ