«Հրապարակ». ՈՒԿՐԱԻՆԱՅԻՑ ՀԵՏՈ ՀԵՐԹԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆՆ Է ԼԻՆԵԼՈՒ, ԼԱՎ ՀԻՇԵՔ
2022-03-10 21:30:00
«Հրապարակ». Կրակոցները զուտ սադրանք չենք, այսինքն՝ չեն կրակել զուտ կրակելու համար։ Սա կարող է ինչ-որ մեսիջային նշանակություն ունեցող սադրանք լինի, սակայն վստահաբար կարող ենք ասել, որ լայնածավալ պատերազմ դժվար լինի, որովհետև հենց այս պահին Ռուսաստանը ռազմական գործողություններ է իրականցնում Ուկրաինայում, իսկ եթե Արցախում Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի, դա կնշանակի, որ անվստահություն է հայտնում Ռուսաստանի խաղաղապահ զորքերին։ Անդրադառնալով սահմանային լարված իրավիճակին, «Հրապարակի» հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։ Հիշեցնենք՝ Մարտի 9-ին և 10-ին Ադրբեջանի զինված ուժերը մեծ տրամաչափի հրաձգային զինատեսակներից թիրախավորել են Մարտունու շրջանի Խնուշինակ և Կարմիր շուկա, Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղերի խաղաղ բնակչությանը, ինչի արդյունքում քաղաքացիական բնակչության շրջանում կա մեկ վիրավոր։
Մարտի 8-ի գիշերը վնասվել է Արցախի Հանրապետություն եկող միակ գազատարը՝ գազամատակարարումից զրկելով Արցախի ամբողջ տարածքը։ Վնասված հատվածը գտնվում է ադրբեջանական ԶՈՒ վերահսկողության տակ հայտնված տարածքում։ Առ այսօր ադրբեջանական կողմը խոչընդոտում է գազատարի վերանորոգմանը, ինչի պատճառով Արցախի ողջ բնակչությունը առերեսվում է հումանիտար մի շարք խնդիրների, որոնք հատկապես ծանր են եղանակային ցուրտ պայմանների պատճառով։
Անցած շաբաթվա ընթացքում թշնամին բարձրախոսներով արված հայտարարություններով անընդհատ հորդորում էր Խրամորթի խաղաղ բնակչությանը լքել գյուղը՝ սպառնալով ֆիզիկական հաշվեհարդար տեսնել գյուղացիների նկատմամբ։
«Լայնածավալ պատերազմ սկսելով հո չէ, նախ պետք է պատճառաբանեն, թե ինչու են նման բան անում։ Իսկ եթե հարձակում սկսի Հայաստանի վրա, այստեղ խնդիրը շատ ավելի բարդ է, որովհետև դա հարձակում է ՀԱՊԿ-ի վրա, իսկ հիմա Ռուսաստանը խիստ զայրացած է ու բոլորին էլ զգուշացնում է, որ որևէ մեկը չփորձի ավելորդ լարվածություն ստեղծել։ Ավելի կոնկրետ կարող եմ ասել։ Հենց այս պահին ռազմական գործողություններ Հայաստանի դեմ, նշանկում է գործողություններ նույն Ռուսաստանի դեմ, իսկ Ադրբեջանը չեմ կարծում, թե ցանկություն ունի ռազմական գործողությունների գնալ Ռուսաստանի դեմ։ Եթե դու Արցախում ռազմական գործողություններ ես իրականացնում խաղաղ բնակիչների դեմ, խոսքը չի վերաբերվում առանձին գյուղերի առանձին դեպքերի, խոսքը լայնամաշտաբի մասին է, ապա դու գործողություն ես իրականացնում Արցախում տեղակայված խաղաղապահ ուժերի դեմ։ Իսկ մենք շատ պարզ տեսնում ենք, թե ռուսական զորքերը ոնց են ջարդում ուկրաինական բանակին, որը, ի դեպ, ավելի հզոր է , քան նույն Ադրբեջանինը։ Իհարկե, պատմության մեջ ոչինչ չի բացառվում, բայց նորից եմ ասում՝ ասել, որ լայնածավալ բան կլինի, համենայն դեպս ես, այս պահին գոնե բացառում եմ»,- նշեց Բադալյանը։
Բադալյանի պնդմամբ՝ բացառվում է, որ խաղաղապահները լքելով Արցախը՝ հայտնվեն ռուս-ուկրաինական պատերազմում։
«Նախ խաղապահների այն թվաքականակը, որը ներկա է Արցախում, այն թվաքանակը չի, որ հայնտվելով ռազմի դաշտում կարողանալու է ինչ-որ բեկումնային գործողությունների գնալ։ Անձամբ ես համոզված եմ, որ ոչ մի խաղապահ էլ չի գնալու , դա զուտ ադրբեջանցիների կողմից իրականացվող  PR ակցիա է։ Ավելին՝ Ուկրաինայից հետո հաջորդ հարցը լինելու է Ղարաբաղ-Ադրբեջան կոնֆլիկտի հարցը ու այդ խաղապահները ոչ թե 4 տարով են եկել, այլ հավանաբար մի 44 տարի էլ այնտեղ մնան։ Ուկրաինայից հետո մեր հերթն է գալու, իսկ այդ դեպքում պարզ է , որ խաղապահները ոչ մի տեղ էլ չեն գնալու։ Այնպես որ պետք է սպասել մեր հերթին, մեր հերթը հաստատ գալու է, բայց գալու է Ուկրաինայից հետո։ Սրա մասին թող մնա հետո կխոսեմ, բայց ասածս հաստատ իմացեք, դա լինելու է։ Դա ես չեմ ասում, դա նկատելի ու տեսանելի է արդեն։ Այո, այո, ճիշտ եք հասկանում , պարզ ասում եմ, խոսքը Հայաստանի մասին է ու ոչ միայն Հայաստանի, ԱՊՀ, բայց այդ թվում նաև Հայաստան։ Գուցե հենց առաջին հերթին Հայաստան»,- ասաց Արմեն Բադալյանը։
Հարցին՝ եթե Փաշինյանը մինչև դա գնա, հնարավո՞ր է մեր հերթն այդպես էլ չգա, Բադալյանը արձագանքեց․ «Մինչև էդ չի գնա, նա կմնա»։
Այս նյութը դիտել են - 1399 անգամ