Քանի որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հիմա նաև նախկին դեսպան է, այդ պատճառով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է ԱՄՆ-ում Հայաստանի արդեն նախկին արտակարգ եւ լիազոր դեսպանի՝ պաշտոնը դադարեցնելու հայտարարագիրը: Եվ ահա այդ հետաքրքիր փաստաթղթից տեղեկանում ենք, թե Սարգսյանն ինչով էր զբաղվում օվկիանոսի մյուս կողմում և որքանով էր նրա զբաղմունքն առնչվում մեկ այլ երկրում մեր պետության շահերի պաշտպանությանը:
Իսկ Տիգրան Սարգսյանը, պարզվում է, եղել է ոչ այնքան դիվանագետ, որքան սովորական վաշխառու: Այսինքն՝ մարդը սրան-նրան պարտքով փող է տվել, ընդ որում՝ մեծ փողեր: Մասնավորապես հայտարարագրում խոսք է գնում փոխառությունների մասին, ինչը նշանակում է, որ Սարգսյանը տոկոսով փող է տվել որևէ բանկի կամ մասնավոր անձի: Նրա հանձնած փոխառությունների չափը կազմել է ավելի քան 917 հազար ամերիկյան դոլար: Եվ դժվար չէ պատկերացնել, թե այդ գումարից ստացված տոկոսներն ինչ ծանրակշիռ թիվ են կազմում:
Մյուս բանը, որր նա ԱՄՆ-ում արել է հանուն հայրենիքի, իր համար գնել է RANGE ROVER Supercharged 5.0 մակնիշի թանկարժեք ավտոմեքենա, որի նվազագույն գինը 100 հազար ամերիկյան դոլար է: Իսկ նման շռայլ ծախսերը մեծ բան չեն մի անձի համար, ում կյանքի մի հատվածը սերտորեն կապված է օֆշորային մեքենայությունների, բանկային խարդախությունների և սիրելի հայրենիքի անախադեպ թալանի հետ: Այնպես որ, մարդն իր էությամբ չի փոխվում՝ աշխարհի որ անկյունում էլ նա լինի՝ Հայաստանում, Ամերիկայում, թե՞ Ռուսաստանի Դաշնությունում: Վաշխառուն վաշխառու է՝ անկախ զբաղեցրած պաշտոնից:
Այս նյութը դիտել են - 1593 անգամ