Այո՛, 850 տարի է, որ հայը մոնգոլական կրակի մեջ այրվում է և մի ձայն, և մի բողոք չէ բարձրացնում: Դա հայի մեռելության նշանն է, որ նա պատվի, ինքնասիրության և ազատության զգացում չունի: Ասում ենք մեռելության, և ոչ ստրկության, որովհետև դրանով չափազանց պատված կլինենք նրան, որովհետև ստրուկը գոնյա իր սրտում թաքցրած ունի մի խուլ ատելություն դեպի իր բռնակալը, և հարմար միջոցում դուրս է ժայթքում: Բայց հայը այդ էլ չունի:
Հայը ունի այն երազական ցնորքը, որ մենք հույս կոչեցինք, որով ապրում են, որով մխիթարվում են ծույլ և դանդաղկոտ ժողովուրդնե րը, թե մի օր գերբնական կերպով ազատված կլինեն...»