Ի՞նչ են մտածում թշնամու հետ խաղաղություն մուրացողները, երբ Արցախը վտանգված է...
2022-03-24 10:59:00
Գազից զրկելուց հետո սա է...
Ի՞նչ են մտածում թշնամու հետ խաղաղություն մուրացողները, երբ Արցախը վտանգված է...
Արցախի տեղեկատվական շտաբի հայտարարության համաձայն`
Մարտի 24-ին, ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը և նրանց վերադարձնել ելման դիրքեր:
Կարծում եմ` այս անգամ այն «խաղաղասերները» չեն ասի Փառուխը մեզ պետք չէ...Թշնամին գիտի որտեղից սկսել, որ ամբողջ Արցախը ձեռքի տակ ունենա...Ցավալին է արձանագրվում։
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 1545 անգամ