Հայաստանի իշխանությունները, որոշել են հետ չմնալ իրենց «կիրթ ու կառուցողական» գործընկերոջից՝ զոհված զինվորների սաղավարտների շարժական ցուցադրություն կազմակերպելով նաև Երևանի փողոցներում
2022-03-24 11:41:00
Բաքվի «Ռազմական ավարի» պուրակի շարժական ցուցադրություն Երևանի փողոցներում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղուց է հայտարարել պաշտպանության նախարարների մակարդակում Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ կապի առկայության մասին։ Դեռևս չի ներկայացվել որևէ տեղեկատվություն, որը կվկայի այդ կապի այնպիսի օգտագործման մասին, որի արդյունքը կարող էր լինել ռազմական գործողությունների կանխումը կամ գերիների փոխանակումը։
Դրա փոխարեն, առկա փաստերով, կարելի է ենթադրել, թե ինչ նպատակի կարող է ծառայել այդ ուղիղ կապը։
Մասնավորապես, պատերազմից հետո Իլհամ Ալիևը Բաքվի կենտրոնում հիմնել է «Ռազմական ավարի» պուրակ՝ ծաղրելով Հայկական Բանակը և նվաստացնելով Հայրենիքի պաշտպանությանը մասնակցած մեր զինվորներին։
Այդ ցինիզմի ամենադաժան դրսևորումներից մեկը՝ զոհված զինվորների սաղավարտների ցուցադրություն է։
Պարզվում է, որ Իլհամ Ալիևի արժեքներով ապրող, նրա հանձնարարություններն ու ցանկությունները կատարող Հայաստանի իշխանությունները, որոշել են հետ չմնալ իրենց «կիրթ ու կառուցողական» գործընկերոջից՝ զոհված զինվորների սաղավարտների շարժական ցուցադրություն կազմակերպելով նաև Երևանի փողոցներում։
Քանի դեռ գոյություն ունի այս մենը հանդուրժող հասարակությունը, ցինիզմ ու սանձարձակությունը կարող է ունենալ ցանկացած դրսևորում։

Edgar Ghazaryan

Այս նյութը դիտել են - 2248 անգամ