«Քայլականներից» ո՞ր մեկն է համարձակվում ասել, որ Արցախը Ադրբեջանի մաս չէ...2022-03-25 02:04:00
Այս գիշեր Փառուխում զինված ընդհարմամբ պատռվեց կեղծ խաղաղասիրության դիմակը։ Սյունիքից սկսած` շարունակաբար մինչև Արցախի Փառուխ թե Խրամորթ գյուղեր, թշնամու նույն ձեռագիրն է, ինչու՞ ենք զարմանում։ Մի՞թե մեր թշնամին չի տեսնում իշխանությունների պահվածքը, երբ իրենց մոգոնած խաղաղասիրության քողի տակ այս վերջին տարիներին թույլ են տվել անօրենների առաջխաղացումը դեպի հայկական դիրքեր Հայաստանում։
Ո՞վ չի տեսնում, որ այն իշխանության անցած «քայլողները» դողում են իրենց արտահայտած ամեն բառի վրա, եթե խոսքը Արցախի մասին է։ Նրանցից ո՞ր մեկն է համարձակվում ասել, որ Արցախը Ադրբեջանի մաս չէ...
Կլռեն, որ պաշտոնազուրկ չդառնան, կլռեն, որ իրենց «տերը» «հարևան» երկրի բռնակալի հոխորտանքին չարժանանա...
Ինչու՞ վերջերս այդ «քայլող» պատգամավորները Ազգային ժողովի նիստում մերժեցին ընդդիմադիրների առաջարկը` օրենքով քրեականացնել, դատել նրանց, ովքեր Արցախը Ադրբեջանի տարածք կհամարեն...
Իհարկե, իրենք չեն ընդունի ոչ թե նրա համար, որ ընդդիմադիրներն են առաջ քաշել, այլ որ առաջին հերթին իրենք պիտի դատվեն, չէ՞ որ նրանց համար Արցախը հայկական չէ։ Եվ այդքանից հետո զարմանա՞նք, որ թշնամին գազ է անջատում այն բոլոր արցախցիների համար, ովքեր ընդդիմանում են մեր ներսի հակահայերին... Մենք զարմանա՞նք, թե ինչու թշնամին առաջ եկավ դեպի Փառուխ թե Խրամորթ, ինչու՞ զարմանանք, երբ նրանց համար էլ այդ գյուղերը և, ընդհանրապես, ամբողջ Արցախը հայկական չեն...
Ասված խոսք կա` կուտ տալ, և ո՞վ տվեց այդ կուտը մեր ոխերիմ թշնամիներին...
Այս նյութը դիտել են - 2679 անգամ