ԳՈՌՈՒՄ ԷԻՐ, ԹԵ ՍԱՇԻԿԸ 50/50 Է ԱՆՈՒՄ, ՀԻՄԱ ԴՈՒ՞ ԵՍ ՄԵՐ ՀՈՂԸ 50/50 ԱՆՈՒՄ 2022-03-25 02:26:00
Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարում է․ «Մասնավորապես, Երասխի հատվածում առաջարկել ենք, որ իրենք մի քանի դիրք հետ քաշեն մեր տարածքից, մենք էլ մի քանի դիրք հետ քաշենք իրենց տարածքից, այսպիսով երկուստեք կլուծենք վերջին մեկուկես տարվա ամենաթեժ կետերից մեկի հարցը: Ինչպես ասացի, սպասում ենք Ադրբեջանի արձագանքին»։
Ուզում եմ հասկանալ՝ հասկացանք, որ Երասխը մեր տարածքն է․ դիրքերը ուզում ես հետ քաշել կամ զիճել, բայց իրենց տարածքը ո՞րն է մեր հողում։ Այսինքն Հայաստանի տարածքի դիրքերի մի մասը տալիս ես, որ մեր տարածքի մի մասն էլ պահե՞ս։ Դա ո՞ր մասն է, կասե՞ս։ Կամ Հայաստանի ժողովուրդը հե՜չ, Ադրբեջա՞նը պիտի ասի, թե մեր տարածքը ուզում է, թե ոչ։
Մի ժամանակ սուտի գոռում էիր, թե Սաշիկը 50/50 է անում, հիմա դու՞ ես մեր հողը 50/50 անում։ Ասա, բացատրի, տեսնենք մեր հողում ո՞րն է Ադրբեջանի տարածքը։ Էն որ եկել՝ շմթռկե՞լ են, թե՞ էն որ Սյունիքի մայրուղին են վերցրել։ Հայելային, մայելային էս ժողովուրդը չի հասկանում, պարզ ասա՝ ինչքա՞ն ես նախատեսել Հայաստանից տալ։ Հայաստանը հավ չէ, որ եփես ու կես- կես անես։
hraparak.am
Այս նյութը դիտել են - 4160 անգամ