ԱՄՆ-ը պետք է կենտրոնանա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ոչնչացման վրա, այլ ոչ թե պայքարի Սիրիայինախագահ Բաշար Ասադի իշխանության տապալման համար: «Вести.ru»-ի փոխանցմամբ` նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահի թեկնածու Թեդ Քրուզը:
Ըստ նրա` նման «աղետալի սխալ» է արվել Բարաք Օբամայի և Հիլարի Քլինթոնի կողմից դեռ 2011թ.՝ Լիբիայի ղեկավար Մուամմար Քադդաֆիիիշխանության տապալման ժամանակ:
«Տապալելով Լիբիայի իշխանությունները՝ մենք այդ երկիրը փոխանցել ենք ծայրահեղական իսլամական ահաբեկիչներին: Այժմ այն քաոտիկ ռազմական գոտի է, որտեղ գտնվում են ԻՊ-ն և մեր երկրի համար սպառնալիք ներկայացնող մյուս ահաբեկչական խմբավորումները: Մերձավոր Արևելքում իշխանությունների տապալման փոխարեն, իմ կարծիքով, զինծառայողները պետք է կենտրոնանան ազգային անվտանգության ոլորտում մեր շահերի պաշտպանության վրա», - հայտարարել է Քրուզը` հավելելով, որ այժմ Օբաման ու Քլինթոնը պնդում են, որ պետք է տապալել նաև Ասադի իշխանությունը:
«Ասադը վատ մարդ է: Սակայն եթե մենք տապալենք Ասադի իշխանությունը, ԻՊ-ն կգրավի Սիրիան: Եվ դա ավելի վատ է ԱՄՆ-ի համար: Այնպես որ, քաղաքացիական պատերազմին խառնվելու փոխարեն մենք պետք է կենտրոնանանք ԻՊ-ն ոչնչացնելու վրա», - շեշտել է Քրուզը:
Նշվում է, որ նրա դիրքորոշումը մասնակիորեն կիսում են նաև նախագահի թեկնածուներ Բերնի Սանդերսըև միլիարդատեր Դոնալդ Թրամփը:
7or.am
Այս նյութը դիտել են - 1723 անգամ