Արցախի դրոշը լեզու ունենար, նրանց խորհուրդ կտար` իրենց անդուր դեմքերին թառած կեղծ հայրենասիրությունից ազատվեն, «Արցախ» անունն էլ հավիտյանս մոռանան
2022-04-12 12:34:00
Այս ի՞նչ է կատարվում, և ովքե՞ր են իրենց սրտի մաղձը թափում Արցախի դրոշի վրա։ 
Ամաչում եմ, որ հայի այսպիսի նողկալի տեսակ կա, ու փորձում եմ հասկանալ, թե գուցե սրանք դեռևս 4-րդ դարից դավաճան Վասակի սերունդնե՞րն են, կամ գուցե Մերուժանի՞, ում գլխին շիկացած շամփուրից պատրաստված պսակ դրեցին, որ ողջ չմնա, երկիրը տանի կործանման...Բայց ուզում եմ ինքս ինձ հակասել, չէ՞ որ նրանց երեխաները շատ ավելի հայրենասեր էին, իրենց հայրերի դավաճանության համար՝ ամոթով ու գլխահակ։ 
Իսկ ովքե՞ր են այս դրոշ մրոտողները, ու՞մ սերունդներն են նրանք, որ առանց մեր կարծիքը հարցնելու, թշնամու հետ ձեռք ձեռքի տված` Արցախի բախտով են խաղում...
Փառքի հետևից ընկած հերոստրատները շատացել են, եթե Արցախի դրոշը լեզու ունենար, նրանց խորհուրդ կտար` իրենց անդուր դեմքերին թառած կեղծ հայրենասիրությունից ազատվեն, «Արցախ» անունն էլ հավիտյանս մոռանան։

Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 1690 անգամ