Նիկոլ Փաշինյանը փորձում է համոզել. կստացվի՞
2022-04-14 13:47:00
 
Հանրությունը դեռ չի մարսել Նիկոլ Փաշինյանի ապրիլտանսերեքյան խորհդրանական ելույթն, այնինչ վարչապետը, դրա հաջորդ օրը փորձելով պարզաբանել պատերազմի զոհերի մասին իր խոսքերը, բացատրել է, թե որն է այդքան շատ զոհ տալու իմաստն, եթե, ինչպես ինքն էր մեկ օր առաջ խոստովանել, կար հնարավորություն՝ միևնույն արդյունքն արձանագրելու առանց պատերազմի:
Պարզվում է, որ այդ զոհերը հայ ժողովուրդը տվել է, որ հեռանկար բացվի Ղարաբաղի և Հայաստանի համար: «…Մենք ճանապարհ ենք բացում, որ, հազար ներողություն, մեր ժողովրդին մատաղացու գառան կարգավիճակից դուրս բերենք»,-մասնավորապես՝ հայտարարել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի հիմնավորումներն ակնհայտորեն թերի են թվում: Ավելին՝ դրանք բավական տարօրինակ են հնչում այն իրականության ֆոնին, որում այսօր հայտնվել է ամբողջ Հայաստանը՝ երկիր, որ փաստացի բանակ չունի, երկիր, որի ղեկավարը չի հանդգնում դրսի գործընկերներին որևիցե կերպ ի ցույց դնել պետության «ես»-ը: Փաշինյանը փաստացի գառան հնազանդությամբ է հարաբերվում Հայաստանի միջազգային գործընկերների ու թշնամիների հետ՝ սեփական վարքով հակասելով իր այսօրինակ հայտարարությանը:
Հայաստանն այսօր այս վիճակում չէր լինի, եթե ունենար խոհեմ իշխանություն, եթե պատերազմը գոնե կանգ առներ ճիշտ ժամանակին, եթե Բաքվում հայկական ռազմավարի պուրակ չլիներ: Ի՞նչ ունենք այսօր:
Այսօր չունենք ոչինչ՝ ո՛չ բանակ, ո՛չ տնտեսություն, ո՛չ էլ գոնե նամուս ու թասիբ: Մեզ տրորել են, ոչնչացրել, այնինչ կա մեկն, ով այս պարզ իրականությունը փորձում է ուղղակի կոծկել՝ մարդկանց ոչխարի տեղ դնելով:
Այս նյութը դիտել են - 1541 անգամ