Խաղաղության գնացողները գիտե՞ն, որ գիշատիչ գազաններից փրկություն չկա....2022-04-16 21:24:00
Եվ այսպես` Փառուխ, Քարագլուխ, ապա` Մարտակերտի շրջան։ Հետո ու՞մ հերթն է, երբ հարևան երկրի մոլագար տիրակալը աչքը Հայաստանի մարզերի, անգամ Երևանի վրա է։ Իսկ երկրի գլուխ անցած այն «կորած-մոլորվածները» մտածում են` Արցախը հանձնեն, որ փրկեն իրենց իշխանությունը։
Խաղաղության գնացողները գիտե՞ն, որ գիշատիչ գազաններից փրկություն չկա....Եվ ինչպե՞ս են այս մտածելակերպով երկիր կառավարում, երբ ան+դիվանագետ են, ան+քաղաքագետ... Մեկը հարցնի, թե հայերենում այդպիսի բառեր կա՞ն գործածական...Արդեն դա չեմ կարևորում, երբ անհայրենասերների, անիքնասերների մի ստվար խումբ Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում։
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 1302 անգամ