Աստծո դատաստանը նրանց, ովքեր Արցախն ու արցախցիներին նետում են մարդասպանների ձեռքը, որ փրկեն իրենց անփառունակ իշխանությունը2022-04-17 23:17:00
Աստծո դատաստանը նրանց, ովքեր Արցախն ու արցախցիներին նետում են մարդասպանների ձեռքը, որ փրկեն իրենց անփառունակ իշխանությունը։
Եթե «ադրբեջանցի» բառի գործածությունը մինչ 1918 թվականը չի եղել, «Ադրբեջան» անվամբ հանրապետությունն էլ քարտեզի վրա երևացել է այդ թվականից, դարերից եկած հայկական Արցախը օդից կախվա՞ծ է եղել...
Ինչպես հիմա են ցանկանում ոչ հայերը Արցախը բռնակցել Ադրբեջանին, նույն ձևով էլ անցած դարասկզբին Արցախը պոկեցին իր արմատներից ու մտցրին կովկասյան թուրքերից ձևավորված այդ նոր հանրապետության կազմը, այն էլ` հայոց Մեծ եղեռնից հետո։ Բայց այն ժամանակ Ադրբեջանն էլ խորհրդային միության կազմի մեջ էր, ու արցախցիները երկու տեր ունեին` ադրբեջանցիներ, ռուսներ։ Երևի տեղին կլինի խոստովանել, թե որքա՞ն ամուր է արցախցին կառչած եղել իր արմատներին, որ այդ կարգավիճակում պահել է հայկականը, ազգայինը, այն ամենը, ինչ հայեցի է։
Իսկ հիմա` երեք տասնյակ և ավելի տարիների պայքարից հետո, ազատության ձգտող Արցախը տեսնել անկախ Ադրբեջանի կազմում, իսկապես նշանակում է` 120 հազար արցախցիների ցեղասպանություն կամ հայաթափում։
Երկու դեպքն էլ ոճիր եմ համարում արցախցիներիս նկատմամբ, և նման ոճրագործությունից հետո
Հայաստանի քայլողների իշխանությունը հույս ունի, որ շարունակելու՞ է գոյություն ունենալ։ Այն «միջազգային հանրություն»կոչվածն էլ չի մարսի...Համոզված եմ, որ արցախցիների հաշվին խաղաղություն մուրացողների գլխին դամոկլյան սրի նման վրեժ է թևածելու, անունը` Արցախ։
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 1740 անգամ