Թե ինչպես բարիացավ ՀՅԴ անդամը...2016-02-19 12:32:00
Կարդում եմ ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումն ու մտածում՝ այդ երբվանի՞ց ՀՅԴ անդամն այդքան բարի դարձավ, իսկ մարդիկ չարացան:
Ահա թե ինչ է գրում.
«Առավոտյան կայքերից մեկում հանդիպեցի ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին շտապ հիվանդանոց տեղափոխելու մասին լուրը։
Բոլոր նորմալ մարդկանց նման առաջին արձագանքս «վա~յն» էր... »:
Հասկացանք՝ Լիլիթը վա՜յ է արել ու դա բարության գագաթնակետն է, որը և թույլ է տալիս վա՜յ չանողերին «պատին սեղմել».
«Վայը» անհանգստության շատ պարզ, անքննելիորեն մարդկային ափսոսանքի արտահայտություն էր,- շարունակում է նա,- որ իմ համոզված տեսակետով պիտի ունենար լուրը կարդացող յուրաքանչյուր հայ մարդ։ Բայց՝ ոչ, որքան անհասկանալի, անբացատրելի, զզվելի ու սահմռկեցնող էր կարդալն ու փաստելը, թե ինչպես են իրական անուն-ազգանունով մարդիկ չարախնդում, անթաքույց հրճվանքի ու բավականության տողեր ցփնում»։
Լիովին համաձայնվելով Լիլիթի հետ և առողջություն մաղթելով Գալուստ Սահակյանին, միաժամանակ ինձ խիստ անհանգստացնում է ՀՅԴ անդամի վա՜յ անելու պատեհ պահը:
Մինչ ՀՀԿ-ի հետ կոալիցվելը, էլի ՀՀԿ պաշտոնյաներ են եղել, որոնց հետ ինչ որ անախորժություն է եղել / նուրբ եմ ասում/, ու ֆեյսբուքը վա՜յ անելու փոխարեն, էլի «անթաքույց հրճվանքի ու բավականության տողեր է ցփնել» / Լիլիթի բառերն են/:
Այդ ժամանակ ու՞ր էր Լիլիթը, ինչու՞ չէր պաշտպանում այդ պաշտոնյաներին:
Վերցնենք թեկուզ վերջին դեպքը, երբ կոտրվել էր Արմեն Աշոտյանի ոտքը:
Ինչու՞ ձայն չհանեց, երբ կոտրվել էր Արմեն Աշոտյանի ոտքը ու շատերը չարախնդում էին:
Կամ ինչու՞ միայն Աշոտյանը...
Ինչու՞ ՀՀԿ անդամների նկատմամբ բարությունը հենց այս պատմական պահին բռնեց:
... Թե՞ բարությունն էլ է քաղաքական կատերգորիա...
Այնպես որ ավելի շատ հասկանում եմ այն մարդկանց, ովքեր վրդովված խոսում են, քան նրանց, ովքեր բարությունն էլ են դնում քաղաքական նժարի վրա:
Հասմիկ Բաբաջանյան
Նյութի աղբյուրը `hraparak.am
Այս նյութը դիտել են - 1315 անգամ